22/08/2008 16:05
ՉԻՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԱՄԵՆԱՇԱՀՈՒԹԱԲԵՐՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ
Industrial and Commercial Bank of China (ICBC) չինական բանկը` Չինաստանի ամենամեծ վարկային կազմակերպությունը, հայտարարել է, որ աշխարհի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունն է: Բանկի զուտ շահույթը 2008թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում աճել է 56.75%-ով և կազմել է 9.4 միլիարդ դոլար:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, սրանից առաջ 7.72 միլիարդ դոլար ցուցանիշով աշխարհի ամենաշահութային բանկ էր համարվում բրիտանական HSBC-ն: Ըստ մասնագետների մինչև տարեվերջ չինական բանկի շահույթը կկազմի 17.5 միլիարդ դոլար:
ICBC-ի ղեկավարության կարծիքով բանկի նման հաջողության հիմնական պատճառ է հանդիսանում այն, որ բանկին հաջովեց շրջանցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով տուժած ընկերությունները միասին վերցրած մոտ 500 միլիարդ դոլարի ակտիվներ են արդեն դուրս գրել:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
Արծաթ
781.52
+13.6
18:00 07/09/26
16:26 07/09/26
15:16 07/09/26