26/08/2008 12:40
MGM-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿՀԱՅՏՆՎԵՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ
Metro-Goldwyn-Mayer (MGM) կինոստուդիան 3.7 միլիարդ դոլար պարտքը մարելու համար քննարկում է իր բաժնետոմսերի բորսյում տեղակայելու հարցը (IPO): Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը կինոստուդիան վերոնշյալ նպատակը իրագործելու համար արդեն համագործակցում է Goldman Sach բանկի հետ:
Ընկերության ղեկավարությունը նշել է նաև, որ կինոստուդիայի վաճառքի լուրերը չեն համապատասխանում ճշմարտությանը և իրենք մտադրություն չունեն վաճառելու կինոստուդիան: Հիշեցնենք , որ MGM-ը մի քանի անգամ գնել և օգուտով վերավաճառել է ամերիկահայ միլիարդատեր Քիրք Քրքորյանը: MGM-ը այժմ պատկանում է Texas Pacific Group, Providence Equity Partner, Sony և Comcast ընկերությունների կողմից ստեղծված հատուկ կոնսորցիումին:

Նշենք նաև, որ վերջին 4 տարիների ընթացքում կինոստուդիայում ներդրվել է 14 միլիարդ դոլար: Սակայն ամերիկյան ֆինանսական ճգնաժամի պատճառով հիմա կինոստուդիաներին շատ ավելի մեծ դժվարություններով է հաջողվում ֆինանսավորել իրենց նախագծերը:
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
Արծաթ
627.21
+1.83
12:41 28/10/26
11:24 28/10/26