BHB BILLITON ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 134,4%-ՈՎ
Հանքարդյունաբերական BHB Billiton ընկերությունը, որը համարվում է այս ոլորտի առաջատար ընկերություններից մեկն աշխարհում, ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները:
Հրապարակած հաշվետվության համաձայն հաշվետու ամիսների արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 6,14 մլրդ դոլար: Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ BHB Billiton ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 134,4%-ով: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը տարեկան կտրվածքով գրանցել է 17,5% անկում` կազմելով 24,6 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ 2008-2009 ֆինանսական տարվա արդյունքներով ընկերությունն ապահովել էր 5,88 մլրդ դոլարի զուտ շահույթ: