ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ – ԱՇԽԱՐՀԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է
Մասնավոր հատվածի ձեռնարկությունների շրջանում լավատեսության ցուցանիշը աճել է՝ ազդելով Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի լավատեսության/հոռետեսության չափիչի վրա եւ 2010թ.-ի համար արձանագրելով դրական +24% ցուցանիշ՝ ի համեմատություն անցյալ տարվա -16% անկմանը, որը երբեւէ գրանցված ցուցանիշներից ամենացածրն էր: Միջազգային գործարար զեկույցը, որը ընդգրկում է 36 երկրների 7400 ձեռնարկություններ, այժմ 18 տարեկան է եւ այս տարի հատուկ անդրադառնում է 10 երկրների,որտեղ գործարարները ավելի լավատես են իրենց տնտեսության վերաբերյալ, քան ենթադրում է Միջազգային արժութային հիմնադրամի (ՄԱՀ) կանխատեսումը:
Չիլիի, Հնդկաստանի, Ավստրիալիայի, Վիետնամի եւ Բրազիլիայի գործարարները ամենալավատեսականն են աշխարհում: Նրանց ցուցանիշը գերազանցում է +70%: Տրամադրության ամենամեծ փոփոխությունը Հոնկոնգում էր, որտեղ անցյալ տարվա -49% հոռետեսության ցուցանիշը այս տարի այն վերածվել է լավատեսության +64% (113% աճ): Սանդղակի մյուս ծայրում են շատ եվրոպական երկրներ,որոնք շարունակում են հոռետես մնալ ապագայի նկատմամբ: Դրանք են՝Իտալիան,Դանիան,Ֆինլանդիան եւ Ֆրանսիան,որոնց ցուցանիշը +9% է: Ավելի ցածր դիրք են զբաղեցնում Հունաստանը եւ Իռլանդիան՝ ունենալով համապատասխանաբար -23 եւ -42 ցուցանիշներ: Իսպանիան,որն ունի -56 եւ Ճապոնիան, որն ունի -72% ցուցանիշ, պահել են իրենց տեղը որպես աշխարհի ամենահոռետեսական երկրներ, չնայած նույնիսկ այստեղ նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել:
Հայ գործարարները ավելի քիչ են լավատես իրենց կանխատեսումներում 2010թ.-ի համար՝ անցյալ տարվա +46-ի փոխարեն ցուցաբերելով +32% ցուցանիշ, եւ շատ մոտ են համաշխարհային միջին ցուցանիշին:
Համեմատելով ՄԱՀ-ի 2009թ.-ի ՀՆԱ տվյալների հետ՝ այն երկրները, որոնք խուսափել են տնտեսական անկումից (օրինակ Ավստրալիան,Չինաստանը,Հնդկաստանը եւ Վիետնամը),կամ համեմատաբար ավելի քիչ են տուժել ճգնաժամից (օրինակ Բրազիլիան,Հոնկոնգը,Կանադան եւ Նոր Զելանդիան), բոլորը հայտնվել են աղյուսակի վերեւի մասում, ինչը զարմանալի չէ:
Զեկույցից նաեւ երեւում է, որ 2010թ.-ին շրջանառության աճի վերաբերյալ գործարարների սպասումները հասնում են +40%, ինչը բիզնեսի զարգացման միտումների տարբերակներից ամենաբարձրն է գնահատվել: Շրջանառության աճին հետեւեց զարմանալիորեն դրական տեսակետ, ըստ որի աճ է կանխատեսվում նաեւ գործարաններում եւ սարքավորումներում արվելիք ներդրումների (+31%) եւ շահութաբերության (+29%) մեջ: 36-ից 21 երկրների գործարարներն այս անգամ ավելի հոռետես էին վաճառքի գների աճի վերաբերյալ, քան 2009թ.-ին:
Ալեքս Մաքբիթը մեկնաբանում է.«Սա ենթադրում է,որ տնտեսական անկման ընթացքում գործարարները դարձել են ավելի ճկուն եւ արդյունավետ են ծախսում, ինչը կարող է թույլ տալ նրանց իջեցնել գները` ապահովելով շրջանառության աճ եւ, ինչը ավելի կարեւոր է՝ շահույթ: Մինչ համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է ճգնաժամից, մենք, հավանաբար, կտեսնենք,որ շատ ձեռնարկություններ օգուտ կքաղեն ճգնաժամից եւ կառաջնորդեն տնտեսական վերելքըե:
Ինչ վերաբերում է 2010թ.-ին զբաղվածության սպասումներին, ապա Եվրոպայում գործարարները շատ ավելի հոռետես էին, քան աշխարհի այլ երկրներում: Եվրոպայում գրանցվել է -1% բացասական ցուցանիշ՝ համեմատած Ասիայի եւ Լատինական Ամերիկայի, որոնք ունեն համապատասխանաբար +33% եւ +42% ցուցանիշ: