ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ – ՇՏԱՊԵՔ ԳՆԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին չհետաձգել ավտոմեքենա գնելու իրենց մտադրությունը և օգտվել կառավարության կողմից սահմանված արտոնություններից:
Նշենք, որ ՌԴ կառավարության կողմից հաստատված` ավտոարտադրության խթանմանն ուղղված, հին ավտոմեքենաները նորով փոխարինելու ծրագրի շրջանակներում Ռուսաստանի տարածքում արտադրված կամ հավաքված նոր ավտոմեքենայի գնման դեպքում տրամադրվում է 50 հազար ռուբլի` որպես ֆինանական աջակցություն, ինչպես նաև վարկ` սուբսիդավորված տոկոսադրույքով: