ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԿԱՆԱՅՔ
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ կանանց վարկանիշային աղուսյակը, որը գլխավորում են հանրահայտ Walmart առևտրային կենտրոնի համասեփականատերեր Քրիստի և Ալիս Վալթոնները, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է համապատասխանաբար 22,5 մլրդ և 20,6 մլրդ դոլար: Աշխարհի հարուստ կանանց առաջին եռյակը եզրափակում է անցյալ տարի հիմնադրման 100-ամյակը տոնած ֆրանսիական L”Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բեթենքոուրթը` իր 20 մլրդ դոլար կարողությամբ:
Աշխարհի միլիարդատեր կանանց վարկանիշային աղուսյակի առաջին հնգյակում են նաև փաթեթավորման և ձևավորման շվեդական Tetra Laval ընկերության սեփականատեր Բրիջիթ Ռոուսինգը` 13 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ, և պողպատի արտադրությամբ առաջատար հնդկական Jindal Group ընկերության գործադիր տնօրեն Սավիտրի Ջիդալը` 12,2 մլրդ դոլար կարողությամբ:
Նշենք նաև, որ աշխարհի ամենահարուստ 10 կանանց վարկանիշային ցուցակում տեղ են գտել նաև ամերիկյան Fidelity Investments ներդրումային ընկերության սեփականատեր Աբիդայիլ Ջոնսոնը (11,5 մլրդ դոլար), հանքարդյունաբերական Antofagasta ընկերության խոշոր բաժնետեր Իրիս Ֆոնթբոնան (11 մլրդ դոլար), գերմանական BMW ընկերության սեփականատերերից մեկը` Սուսսանե Քլեթոնը (11,1 մլրդ դոլար), ամերիկյան Cox Enterprises մեդիաընկերության սեփականատեր Աննա Կոքս Չեմբերսը (10 մլրդ դոլար) և քաղցրավենիքների Mars ընտանեկան բիզնեսի ներկայիս ղեկավար Ժաքելին Մարսը (11 մլրդ դոլար):