ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԲԱՄՈ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ընդունել է բարերար եւ գործարար, «ԲԱՄՈ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:
Այնուհետեւ երկրի ղեկավարը եւ բարերարը այցելել են Շուշի քաղաք եւ տեղում ծանոթացել քաղաքի ներդրումային ներուժին:
Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք: