ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ – ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ
2009 թվականի ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության ծավալները 36 մլրդ դոլարից կրճատվել են մինչև 16 մլրդ դոլար: Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ կայացած հանդիպման շրջանակներում:
ՌԴ վարչապետի խոսքերով` չնայացած վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների անկմանը, այնուամենայնիվ, մեծ են ռուս-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Նշենք նաև, որ Ռուսաստանի տնտեսությունում իրականացված ներդրումների ծավալով ԱՄՆ-ն դեռևս ութերորդ տեղում է: