Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ»-Ն ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է
23/03/2010 11:23
Կիսվել

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ»-Ն ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է

«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի Առևտրավարկային վարչությունը նախաձեռնել է հովանավորել European Business Awards մրցանակաբաշխությունը` եվրոպական տարածաշրջանում «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի անվան ներկայացման ու շուկայավարման ծրագրի շրջանակներում:  

European Business Awards 2010թ. մրցանակաբաշխության (ԵԲՄ) նպատակն է բացահայտել Եվրոպայի առաջատար և բարձրակարգ բիզնեսները, և դրան կարող են մասնակցել ինչպես Եվրամիությանը անդամակցող երկրների, այնպես էլ չանդամակցող այն երկրների ներկայացուցիչները, որտեղ գործում և առկա են «Էյչ-Էս-Բի-Սի» Առևտրավարկային ծառայությունների ստորաբաժանումները  (Վրաստան, Հայաստան, Ղազախստան, Ռուսաստան և Իսրայել), քանի որ «Էյչ-Էս-Բի-Սի»ն  բարձր է գնահատում այն կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն ունեն Եվրոպական տարածաշրջանի համընդհանուր հաջողության հարցում:

ԵԲՄ-ն, որն այս տարի իրականացվում է «Էյչ-Էս-Բի-Սի» հովանավորությամբ, տեղի է ունենում արդեն 4րդ տարին, որին մասնակցելու համար Հայաստանում գործող կազմակերպությունները դիմումներ կարող են ներկայացնել մինչև 2010թ ապրիլի 16-ը: Այս միջոցառումն աննախադեպ հնարավորություն կտա մեր երկիրը ներկայացնելու և հայտնի Պատվո Ժապավեն մրցանակը (Ruban d”Honneur) ստանալու համար:  

Հայաստանը ներկայացնող քսանհինգ կազմակերպություններ կընտրվեն որպես երկրի հաղթողներ և կկարողանան մրցել Ruban d”Honneur մրցանակի համար` Եվրոպայի որևէ առաջնակարգ տարածաշրջանում նոյեմբերին կայանալիք պաշտոնական արարողության ժամանակ Եվրոպան ներկայացնող ավելի քան 400 կարևորագույն քաղաքական գործիչների, առաջատար գործարարների, ձեռներեցների, բիզնես մեկնաբանների և մամլո ներկայացուցիչների առջև:

«Այս մրցանակաբաշխությունը մի անկախ ծրագիր է, որի նպատակն է բացահայտել և գնահատել կատարելությունը , լավագույն փորձն ու նորարարությունը Եվրոպական բիզնես միջավայրում` համախմբելով Եվրոպական լավագույն բիզնեսները` անկախ երկրից, բիզնեսի չափերից և ոլորտից: Մենք ցանկանում ենք ամեն կերպ օժանդակել կազմակերպությունների հաջողությանը»,- նշել է Արամ Փինաջյանը` «Էյչ-Էս-Բի-Սի» Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Առևտրավարկային վարչության կառավարիչը:

Եվրոպական բիզնես մրցանակ 2010-ի մասին`

ԵԲՄ ծրագիրը եվրոպական գործարար միջավայրում ծառայում է երեք հիմնական նպատակների, որոնք են.
– ներկայացնել հաջողակ բիզնեսների օրինակներ, որոնց կկարողանա ձգտել և ընդօրինակել գործարար հասարակությունը
– նշանավորել և քաջալերել անհատների և կազմակերպությունների հաջողությունները
– լավագույն բիզնեսների փորձից սովորելու և դրանց ընդօրինակելու հնարավորություն ընձեռել

40 առաջատար գործարարներից, գիտնականներից, ձեռներեցներից, մտավորականներից և քաղաքական գործիչներից կազմված հանձնաժողովը կհետևի մրցույթի ողջ ընթացքին: Նախկինում այս մրցույթին մրցանակաբաշխություն իրականացնող հանձնաժողովի անդամներ են եղել այնպիսի անձինք, ինչպիսիք են Ուիմ Քոքը (Դանիայի նախկին Վարչապետը), Պետար Ստոյանովը (Բուլղարիայի նախկին վարչապետը), Էմիլ Կոնստանտինեսկուն (Ռումինիայի նախկին վարչապետը)

Նորարար, հզոր և բարգավաճող բիզնես միջավայրը առաջատար Եվրոպայի գրավականն է:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11