23/03/2010 12:59
ՄԻՋԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ԿՄԵԾԱՑՆԻ ԻՐ ԿԱՊԻՏԱԼԸ 70 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Միջամերիկյան Զարգացման Բանկը (Inter-American Development Bank, IDB) նախատեսում է ընդլայնել իր կապիտալը շուրջ 70 մլրդ դոլարով: Այս որոշումը հնարավորություն կտա բանկին ընդլայնել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալները:
Հատկանշական է, որ 2009 թվականի ընթացքում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, բանկը տրամադրել է ռեկորդային` 15,5 մլրդ դոլարի հակաճգնաժամային վարկ: Այս ցուցանիշը 2008 թվականի համեմատությամբ աճել է ավելի քան 38%-ով:
Միջամերիկյան Զարգացման Բանկը հիմնադրվել է 1959 թվականին: Բանկի բաժնետերերը 48 անդամ-երկրներն են, որոնցից միայն 26-ն ունեն վարկ ստանալու իրավունք: Բանկի հիմնական բաժնետերերն են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ճապոնիան և եվրոպական 16 առաջատար երկրները:
12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
Արծաթ
766.85
+14.37
