ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀՄՀ ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈԱԿ ՆԻՍՏ
Երեկ` սեպտեմբերի 9-ին, ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել "Հազարամյակի մարտահրավեր" հիմնադրամ-Հայաստան" ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որըվարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհուրդը քննարկել եւ հաստատել է "Հազարամյակի մարտահրավեր" կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող 9-րդ հատկացման հայտը եւ կից փաստաթղթերի փաթեթը, որնընդգրկում է եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները, աշխատանքային պլանը, հատկացման նախապայմանների, գնումների կատարման հաշվետվությունները, ինչպես նաեւ ամփոփ հաշվետվությունն ու ցուցանիշների վերահսկման աղյուսակը: "ՀՄՀ-Հայաստան" ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որհատկացման 9-րդ հայտով "ՀՄՀ-Հայաստան" ՊՈԱԿ-ը նախատեսում է առաջիկա եռամսյակի (2008թ. հոկտեմբեր-դեկտեմբեր) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարումայինհամակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 4 մլն 723 հազար 224 ԱՄՆ դոլարի չափով: Ըստ նրա, եռամսյակի համար նախատեսված ծախսերը կկազմեն 5 մլն 198 հազար 560 ԱՄՆ դոլար: Ըստ "ՀՄՀ-Հայաստան" գլխավոր գործադիր տնօրենի, 9-րդ հատկացման հայտով նախատեսված ծախսերը կուղղվեն գյուղական ճանապարհների վերականգնում, ոռոգվողգյուղատնտեսություն, մոնիտորինգ եւ գնահատում, ծրագրի կառավարում եւ վերահսկում բաղադրիչների իրականացմանը: Արա Հովսեփյանը նշել է նաեւ, որ գյուղականճանապարհների վերականգնում բաղադրիչի մասով կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին նախատեսվում է գալիք եռամսյակի ընթացքում ֆինանսավորելշինարարական աշխատանքներ 9 մլն 582 հազար 970 ԱՄն դոլարին համարժեք դրամի չափով: Ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ, ծրագրի փաստացի եւ կանխատեսվողսեպտեմբեր ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 23 մլն 493 հազար 429 ԱՄՆ դոլար: Հատկացման հայտը "ՀՄՀ-Հայաստան" ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացվելուց հետո, կներկայացվի "Հազարամյակի մարտահրավեր" կորպորացիայի հավանությանը: Նիստում խորհուրդը քննարկել եւ հաստատել է "ՀՄՀ-Հայաստան" ծրագրի գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի համապատասխան պայմանագրումընդգրկված ճանապարհահատվածների վերականագնման աշխատանքների իրականացման համար կնքված պայմանագրերի փոփոխության, ինչպես նաեւ հիշյալ ծրագրիմոնիտորինգի եւ գնահատման բաղադրիչի շրջանակներում գյուղատնտեսական գործունեության հետազոտության հաջորդ փուլերի համար խորհրդատվական ծառայություններիպայմանագրի նախագծերը: Խորհուրդը հորդորել է "ՀՄՀ-Հայաստան" ՊՈԱԿ-ին` գյուղատնտեսական աջակցության մարզային եւ հանրապետական կենտրոնների հետ եւսծրագրի շրջանակներում համագործակցել` օգտվելով նրանց մատուցած ծառայություններից: Խորհրդի անդամներին նաեւ տեղականք է ներկայացվել "ՀՄՀ-Հայաստան" ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից 2008թ. հուլիսի 7-ին հաստատված գնումների պլանումտեղ գտած փոփոխությունների մասին: