Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Կասպերսկի. Մոբայլ վնասաբեր ծրագրերը շատ ավելի քիչ են գրոհում հայաստանցի օգտատերերին
11/06/2020 11:54
Կիսվել

Կասպերսկի. Մոբայլ վնասաբեր ծրագրերը շատ ավելի քիչ են գրոհում հայաստանցի օգտատերերին

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։  Հայաստանում 2020-ի հունվար-մարտին վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է մոբայլ սարքերի օգտատերերի 1,33%-ը։ Վրաստանի օգտատերերի շրջանում այդ ցուցանիշը կազմել է 1,58%, իսկ Ադրբեջանում այդ վնասաբեր ծրագրերը գրոհել են մոբայլ սարքերի օգտատերերի 2,68%-ին։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

2019-ի առաջին եռամսյակում Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,16%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման գրոհների բախված օգտատերերի բաժինը կազմել է 1,52%, իսկ Ադրբեջանում՝ 3,12%.

Ընկերության լուծումները 2020-ի առաջին եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերում տեղադրման 1 152 662 վնասաբեր փաթեթ, որոնք նախատեսված են տվյալների գողության, գաղտնի հետևելու, գովազդ ցույց տալու և հավելագրելու ու այլ անօրինական գործողությունների համար, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 905 174 փաթեթ։

Փորձագետները համարում են, որ մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության առաջին միջոցն է միայն վստահելի հարթակներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի հարթակներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը։ Անհրաժեշտ է նաև համակարգը և հավելվածները մշտապես նորացնել մինչև արդիական տարբերակներ և չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։ Եվ, իհարկե, բոլոր սպառնալիքներից լավագույն պաշտպանությունն է մոբայլ սարքում տեղադրված հուսալի հակավիրուսը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46