Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
PicsArt. Արհեստական բանականության գիտական հետազոտություններ ՀՀ-ում. 12 արդի թեմա ֆինանսավորում է ստացել
25/06/2020 18:01
Կիսվել

PicsArt. Արհեստական բանականության գիտական հետազոտություններ ՀՀ-ում. 12 արդի թեմա ֆինանսավորում է ստացել

PicsArt ընկերության և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) համագործակցությամբ հիմնադրված արհեստական բանականության AUA-PicsArt լաբորատորիան գրանցում է առաջին արդյունքները: Կողմերի համագործակցության շնորհիվ լաբորատորիայի 20 երիտասարդ շրջանավարտներից 15-ը հնարավորություն են ստացել գիտական գործունեություն ծավալել արհեստական բանականության ոլորտում: Այն կարևոր քայլ է նաև Հայաստանի՝ որպես գիտահետազոտական մեծ ներուժ ունեցող երկրի հնարավորություններն ու համբավը վերակագնելու գործընթացում:

«AUA-PicsArt լաբորատորիայի ստեղծման հիմնական նպատակը Հայաստանը՝ որպես արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն զարգացնելն է, որի համար առաջնային է երկրում ոլորտի գիտահետազոտական լաբորատորիայի զարգացումը: Այս լաբորատորիայի օգնությամբ մենք երիտասարդ հայ մասնագետներին տրամադրում ենք բարենպաստ պայմաններ՝ արհեստական բանականության ոլորտում գիտությամբ զբաղվելու և ստացված հետազոտության արդյունքները կիրառելու համար: Սա յուրօրինակ հնարավորություն է, որ հույս ունենք կօգնի երիտասարդ մասնագետներ ներգրավել գիտության ասպարեզ` նպաստելով մեր երկրի գիտության ներուժի վերականգնմանը, միաժամանակ նաև արդիականացնելով այն», – նշում է PicsArt ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը:

PicsArt ընկերությունը, կարևորելով այս ոլորտի զարգացումն ու միաժամանակ խրախուսելով գիտական հետազոտողներին, առաջադրել է նկարների մշակման ու օգտատերերի վարքի վերաբերյալ 10 արդիական գիտական թեմա և դրանց ուսումնասիրման համար 11 երիտասարդ գիտնականներին՝ դրամաշնորհ: Եվս 4 ուսանող ՀԱՀ-ի գիտական ղեկավարի գլխավորությամբ կաշխատեն ՀԱՀ-ի կողմից սահմանված  արհեստական բանականության ոլորտի գիտահետազոտական 2 այլ թեմաների վրա:

Նշենք, որ AUA-PicsArt լաբորատորիայի ընդունելությանը դիմել էին 40 մասնակից, նրանցից 20-ն ընտրվել էին լաբորատորիայում արհեստական բանականության ինտենսիվ և խորացված ուսումնական ծրագրին մասնակցելու համար: Շուրջ երեք ամիս տևող ծրագրի ընթացքում, Ամերիկյան համալասարանի դասախոսներն իրականացրել են կրթական ծրագիր, իսկ PicsArt-ի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մասնագետները, ստանձնելով գիտական ղեկավարի պարտականությունները, երիտասարդների հետ կիսվել են ոլորտի իրենց պրակտիկ փորձով: Կրթական ծրագրի ավարտից հետո PicsArt-ի գիտական ղեկավարների հետ համագործակցությամբ ու ոլորտի կարիքներից ելնելով, առաջ են քաշվել արդիական հիմնախնդիրներ, որոնց վերաբերյալ ուսումնասիրություններով էլ այժմ զբաղվում են ծրագրի 15 շրջանավարտ:

Հավելենք, որ PicsArt ընկերությունը բացի արհեստական բանականության լաբորատորիայից, կրթական բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Հայաստանում որակյալ մասնագետների պատրաստման համար: Համավարակի օրերին զուգընթաց՝ ընկերության PicsArt  ակադեմիան նաև տրամադրում է վիրտուալ դասընթացների հնարավորություն:

PicsArt-ը սոցիալական մեդիայի խմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: PicsArt հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 150 միլիոնի սահմանը։ Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում հավելվածի միջոցով։ PicsArt հավելվածն անվճար է ու հասանելի է 185 երկրում՝ 30 լեզվով, iOS, Android և Windows սարքերի համար: PicsArt ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում. Հայաստանից բացի գրասենյակներ կան նաեւ Լոս Անջելեսում, Պեկինում, Տոկիոյում և Մոսկվայում:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72