Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքի եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով
30/06/2020 15:47
Կիսվել

ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքի եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:  Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել՝ ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի  էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ):

Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն  իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ․

  1. առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (ստորագրված և սկանավորված)՝ պարտադիր ստուգելով վճարված գումարի ճշտությունը,
  2. գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի տվյալ եռամսյակին վերաբերվող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները

ՀՎՍ վարչության թիվ 1 – [email protected], 011-544-080

ՀՎՍ վարչության թիվ 2 – [email protected], 011-549-103

ՀՎՍ վարչության թիվ 3 – [email protected], 011-544-287

ՀՎՍ վարչության թիվ 4 – [email protected], 011-548-908

ՀՎՍ վարչության թիվ 5 – [email protected], 011-549-262

ՀՎՍ վարչության թիվ 6 – [email protected], 011-549-308

ՀՎՍ վարչության թիվ 7 – [email protected], 023-249-474

ՀՎՍ վարչության թիվ 8 – [email protected], 023-129-505

ՀՎՍ վարչության թիվ 9 – [email protected], 023-539-401

ՀՎՍ վարչության թիվ 11 – [email protected], 031-299-660

ՀՎՍ վարչության թիվ 12 – [email protected], 028-139-706

ՀՎՍ վարչության թիվ 13 – [email protected], 026-321-582

ՀՎՍ վարչության թիվ 15 – [email protected], 022-259-590

ՀՎՍ վարչության թիվ 16 – [email protected], 032-279-959

ՀՎՍ վարչության թիվ 18 – [email protected], 028-459-790

ՀՎՍ վարչության թիվ 19 – [email protected], 022-371-765

ՀՎՍ վարչության թիվ 20 – [email protected], 011-544-177

Կից ֆայլով ներկայացվում են դիմումների օրինակելի ձևերը (1-184-Ն հրամանով սահմանված դիմում, 2. 2-278-Ա հրամանով սահմանված դիմում)

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2