Բիզնես

USD BUY - 378.00+1.00 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 441.00+2.00 EUR SELL - 446.00+3.00
OIL:  BRENT - 64.15+0.00 WTI - 59.75+0.57
COMEX:  GOLD - 4759.60+2.00 SILVER - 94.21+0.34
COMEX:  PLATINUM - 2447.90+4.60
LME:  ALUMINIUM - 3107.50-1.61 COPPER - 12753.50-1.64
LME:  NICKEL - 17614.00-2.86 TIN - 49412.00+0.31
LME:  LEAD - 2028.50-1.55 ZINC - 3173.00-1.51
FOREX:  USD/JPY - 158.07+0.08 EUR/GBP - 1.1713+0.50
FOREX:  EUR/USD - 1.1713+0.50 GBP/USD - 1.3436+0.00
STOCKS RUS:  RTSI - 1108.33-0.53
STOCKS US: DOW JONES - 48488.59-1.76 NASDAQ - 22954.32-2.39
STOCKS US: S&P 500 - 6796.86-2.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 52991.10-1.11 TOPIX - 3625.60-0.84
STOCKS CHINA:  HANG SENG - 26487.51-0.29 SSEC - 4113.65-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10126.78-0.67 CAC40 - 8062.58-0.61
STOCKS EUR:  DAX - 24703.12-1.03
20/01/2026  CBA:  USD - 379.21+0.32 GBP - 511.21+3.16
20/01/2026  CBA:  EURO - 444.85+4.43
20/01/2026  CBA:  GOLD - 56898+728 SILVER - 1133.9+27.8
Nooor Blockchain Armenia․ նորություններ կրիպտոաշխարհից – 09/07/20
09/07/2020 17:18
Կիսվել

Nooor Blockchain Armenia․ նորություններ կրիպտոաշխարհից – 09/07/20

Blockchain Armenia-ն ներկայացնում է նորություններ բլոկչեյնի աշխարհից, որոնք կարող են փոխել ձեր պատկերացումները առօրյայում թվային տեխնոլոգիաների դերի և ապագայի տեխնոլոգիաների չափազանց արագ զարգացումների վերաբերյալ։

Paypal և կրիպտո․ ի՞նչ սպասել

Համաշխարհային օնլայն վճարումների հսկա Paypal հարթակը պլանավորում է հանդես գալ արդեն նաև կրիպտո-վճարումներ կատարելու հնարավորությամբ։ Համենայն դեպս, մի շարք աղբյուրներ դրա մասին են վկայում։ Դեռ 2020 թվականի սկզբին Paypal-ը ներկայացրել էր բլոկչեյնի և կրիպտոյի փորձագետների մի քանի բաց հաստիք, որոնք պիտի ներգրավվեին Paypal-ի բլոկչեյնի հետազոտական խմբում։ Ընկերության ղեկավարությունը նշում է, որ սա առաջին քայլերից է` հասկանալու ոլորտի  առանձնահատկությունները և սեփական տեսլականը ձևավորելու բլոկչեյնի և կրիպտո-աշխարհի վերաբերյալ: Ընկերությանը պետք է հասկանալ, թե ինչպես բլոկչեյնը կարող է նպաստել իրենց բաց թվային վճարումների հարթակի ստեղծմանը, որը հասանելի կլինի բոլորին։ Որոշ աղբյուրներ նշում են, որ Paypal-ը ակտիվորեն համագործակցելու է առաջատար կրիպտո բորսաների հետ, ինչպիսիք են Coinbase-ը և Bitstamp-ը։ Ոլորտի մասնագետներից մի քանիսը նշում են, որ Paypal-ի հաստատումը կրիպտո աշխարհում ժամանակի հարց է, մինչդեռ Paypal-ի կողմից վերոնշյալ հարցի շուրջ դեռ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել։

Wirecard․ արդյո՞ք բլոկչեյնը կարող էր փրկել իրավիճակը

Եթե հետևում եք ֆինանսական շուկայի նորություններին, ապա հավանաբար տեղյակ եք Wirecard-ի շուրջ ստեղծված աղմուկին․ ընկերության հաշվեկշռից 1,9 մլրդ ԱՄՆ դոլարի անհետանալու արդյունքում այն այժմ համարվում է անվճարունակ։ Գերմանական ծագումով այս ընկերությունը ոլորտի առաջատարներից է եղել՝ սպասարկելով մի շարք խոշոր ընկերությունների։ Wirecard-ը նաև հանդիսանում է բազմաթիվ կրիպտո դեբետային քարտերի թողարկող, որոնց շարքում են Crypto.com-ը, Cryptopay-ը, Wirex-ը, TenX-ը և այլք։ Ս րանք այն քարտերն են, որոնցով հնարավոր է սովորական բանկային քարտերի պես առևտուր կատարել` օգտագործելով ձեր հաշվեկշռին առկա կրիպտոարժույթները: Անկախ նրանից, որ գերմանական ընկերության հետ կապված պատմությունը թուլացրել է գերմանական ֆինանսական շուկայի «վստահելիությունը», այնուամենայնիվ կրիպտո օգտատերերի միջոցներն ամեն դեպքում ապահով են, նշում է Crypto.com-ի ղեկավար Քրիս Մարշալեկը, քանի որ անմիջականորեն չէին կառավարվում Wirecard-ի կողմից։ Կարճաժամկետում փորձ կարվի գտնել փոխարինողների, որը մի կողմից կլրացնի շուկայում սպասվող բացը, իսկ մյուս կողմից հնարավորություն կտա բազմաթիվ նոր ֆինտեխ ընկերություններին իրենց դիրքերն ամրապնդել ոլորտում։ Երկարաժամկետում մոտեցումն ավելի ֆունդամենտալ պետք է լինի, և շատ փորձագետներ ակնարկում են ավելի ապակենտրոնացված և թափանցիկ հարթակների ձևովորման մասին, որտեղ բլոկչեյնը, վստահորեն, փնտրվող բաղադրատոմսն է:

Ethereum և UNICEF․ կրիպտո-նվիրատվություն և աջակցություն ստարտափներին

Բիթքոինից հետո երկրորդ ամենահայտնի կրիպտոարժույթի` Ethereum-ի հիմնադրամը մոտ 262,000 ԱՄՆ (1,125 ETH) դոլարին համարժեք էթեր է նվիրաբերել UNICEF-ին ։ Նշենք, որ
հունիսի 19-ին UNICEF-ի կրիպտո-ֆոնդը հանդես եկավ զարգացող երկրներում ստարտափներին աջակացման ծրագրի հայտարարությամբ, որը կարող եք գտնել այստեղ ։ Ծրագրի հաղթող ընկերություններից յուրաքանչյուրը կստանա 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում թե՛ դոլարով, թե՛ կրիպտոյով։ Նախորդ նմանատիպ ծրագրի արդյունքում կրիպտոյով ներդրումներ ստացած ստարտափները գրանցված ընկերություններ էին Մեքսիկայից, Հնդկաստանից, Թուրքիայից, Արգենտինայից և Չիլիից, մինչդեռ կան երկրներ, որտեղ ստարտափները բացառապես դոլարով են ստացել ներդրումները։ Եթե աշխատում եք թվային տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ և ձեր նախագիծը որևէ կերպ կարող է բարելավել մեր երկրի երեխաների սոցիալական և կրթական վիճակը, ապա դուք էլ կարող եք դիմել ծրագրին․ վերջնաժամկետը հուլիսի 26-ն է։ UNICEF-ի օրինակը շեշտում է կշիռ ունեցող խաղացողների կողմից թվային աշխարհում ներդրումների կարևորությունը, որը հնարավորություն է տալիս նորաստեղծ ընկերույթուններին առավել արագ աճել, բարձրացնել ոլորտի վերաբերյալ իրազեկվածության
մակարդակը, ինչպես նաև առավել շատ մարդկանց ներգրավել բլոկչեյն և կրիպտո ոլորտ։

Telegram. դատավարության ավարտ

Telegram-ը և ԱՄՆ SEC-ը վերջապես եկան համաձայvնության․ Telegram-ը պարտավոր է 1,2 մլրդ ԱՄՆ դոլար հետ վերադարձնել GRAM տոկենի ICO-ի ներդրողներին։ Նշենք, որ Telegram Open Network (TON)-ի համար նրանք կարողացել էին 1,7 մլրդ ԱՄՆ դոլար ներդրում ներգրավել, ինչը կարգավորողի կողմից որակվել էր որպես արժեթղթերի ապօրինի վաճառք։ Արդյունքում ամբողջ կրիպտո (և ոչ միայն) համայնքը հրաժեշտ տվեց TON-ին։ Այնուամենայնիվ, դեռ հետաքրքիր է հետևել զարգացումներին և Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կողմից առաջարկվող ռազմավարական փոփոխություններին։ Bitcoin Բիթքոինի գինը հուլիսի 9-ի դրությամբ 9,391․83 ԱՄՆ դոլար է, իսկ նախորդ տարի այս օրը այդ ցուցանիշը կազմել է 12,573․81 ԱՄՆ դոլար։

Nooor Blockchain Armenia-ն 2017 թվականից ի վեր նպաստում է բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացմանը Հայաստանում՝ իրականացնելով բազմաբնույթ նախագծեր ուղղված բլոկչեյն տեխնոլոգիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ոլորտի ներկայացուցիչների համար գործունեության բարենպաստ պայմանների ապահովմանը, ստարտափների աջակցմանը և ոլորտի կարգավորմանը։

Nooor Blockchain Armenia-ի կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝

  1. https://nooor.io/challengers/
    https://nooor.io/development-course/
  2. Nooor Blockchain Armenia-ի թիմի կողմից ոլորտի զարգացման անդրադարձին կարող եք հետևել այստեղ՝ https://nooor.io/blog/ Գրանցվեք այստեղ` https://bit.ly/nooor-newsletter, Nooor-ի կողմից թարմացումներն իմանալու համար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

20/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.21
+0.32
Եվրո (EUR)
444.85
+4.43
Ռուբլի (RUR)
4.8685
+0.0041
Լարի (GEL)
140.89
+0.29
56898
+728
Արծաթ
1133.9
+27.8