Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՄԵՆ ԳՆՈՎ ԱՊՐԻԼԻ 24-Ն ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»
22/04/2010 19:37
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՄԵՆ ԳՆՈՎ ԱՊՐԻԼԻ 24-Ն ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Մեկ տարի է անցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա համատեղ հայտարարությունից: Այս ընթացքում հրապարակվել, հանրային քննարկման են ներկայացվել և ստորագրվել այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու արձանագրությունները: Այդ փաստաթղթերը տևական ժամանակ է արդեն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում են` սպասելով վավերացման: Հայաստանը մշտապես ի ցույց է դրել իր հետևողական նվիրվածությունը հարաբերությունների կարգավորման գործընթացին` հասնելով մինչև արձանագրությունները Ազգային Ժողովի օրակարգում ընդգրկելը: Ողջ աշխարհին մենք ցույց տվեցինք մեր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում` հանդես գալով միայն կառուցողական դիրքերից: Մենք հայտարարեցինք նաև, որ Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն, առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը բացառվում է:

Այսօր եկել է «ողջամիտ ժամկետներում» ասածը և «առանց նախապայմանների» գործելաոճը գնահատելու ժամանակը: Դրանք ոչ միայն Հայաստանի, այլ գործընթացի մեջ ներգրավված բոլոր միջնորդների, մեր բոլոր միջազգային գործընկերների կողմից սահմանված չափանիշներ են:

Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ է.

Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել:

Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդունելի է:

Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերաբերյալ ես քննարկումներ եմ ունեցել և շարունակում եմ դրանք Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների մեր գործընկերների հետ: Ես շնորհակալ եմ նրանց` մեր նախաձեռնությանը ցուցաբերած օժանդակության, գործընթացին սատարելու և դրա առաջընթացին միտված ջանքերի համար: Չեմ թաքցնում, մեր գործընկերները հորդորել են ինձ շարունակել գործընթացը, հորդորել են չկանգնեցնել այն:

Եվ հարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկությունները, կոալիցիոն գործընկերների հետ և Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո, մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Վստահ եմ` սա է պահանջում մեր ազգային շահը:

Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրությունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, և մենք կդիտարկենք առաջ շարժվելու հարցը, երբ համոզվենք, որ Թուրքիայում կա համապատասխան մթնոլորտ և երբ Անկարայում կտեսնենք հարաբերությունների կարգավորմանը վերստին պատրաստ առաջնորդություն:

Ի լուր աշխարհի հայտարարելով, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների 2008 թվականի սեպտեմբերյան հանդիպումից սկսված գործընթացի այս փուլը մեզ համար այլևս ավարտված է, միևնույն ժամանակ ես շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի Նախագահ Աբդուլահ Գյուլին` այս ողջ ընթացքում ցուցաբերած քաղաքական կոռեկտության և այն դրական հարաբերությունների համար, որ ձևավորվեցին մեր միջև:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Երկու օրից մենք նշելու ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցը: Ցեղասպանության միջազգային ճանաչման մեր պայքարը շարունակվում է, և եթե Թուրքիայում որոշ շրջանակներ փորձում են օգտագործել մեր անկեղծությունն ի վնաս մեզ, օգտագործել այս գործընթացը` խուսափելու համար ապրիլի 24-ի իրականությունից, ապա նրանք լավ պետք է իմանան` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող օր է, բայց այն որևէ կերպ չի սահմանափակում դրա միջազգային ճանաչման ժամանակացույցը:

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն պետություններին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գործում: Շնորհակալություն ենք հայտնում նաև պատմական ճշմարտության վերականգնման համար պայքարող թուրք մտավորականներին, ովքեր կիսում են մեր ցավը: Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին մենք բոլորին կոչ ենք անում հիշել, որ պետական մակարդակով մշակված ծրագրով և միայն հայ լինելու համար հրի ու սրի մատնված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը ողջ մարդկության առջև դեռ շարունակում է ճանաչման ու դատապարտման պահանջ դնել:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Այսօր մենք ամուր ենք ավելի, քան երբևէ, մեր ճակատը պարզ` ինչպես միշտ: Ավելի լավ Հայաստանի, ավելի լավ տարածաշրջանի, ինչու չէ` նաև աշխարհի, ավելի ամուր ու միասնական հայության նպատակներին միտված մեր ջանքերն այսուհետ միայն ավելանալու են:
Վստահ եղեք` արդյունքներն էլ անընդհատ տեսանելի են լինելու:

Աստված մեզ պահապան:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08