
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԴՈՒԲԼԻՆՈՒՄ
Իռլանդիայի փորաթիվ հայ համայնքն առաջին անգամ համախմբվել, և իր բողոքի ձայնն է կարողացել հասցնել Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ:
Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցի օրը, բողոքի ակցիա է կազմակերպվել Դուբլինում` Թուրքիայի հանրապետության դեսպանատան առջև:
Մի քանի ժամ տևած բողոքի ակցիայի ընթացքում բազում իռլանդացիներ տեղեկացվել են մեր պատմության դառն էջերի, Օսմանյան կայսրության և Թուրքիայի հանրապետության կատարած ոճրագործությունների մասին:
Բողոքի ակցիայի ավարտից հետո տեղի է ունեցել համայնքի հերթական ժողովը, որտեղ որոշվել է պարբերաբար այսպիսի ակցիաներ իրականացնել: