ՌՈՒՍԱԿԱՆ DST ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 187,5 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ԿԳՆԻ ICQ-Ն
Digital Sky Technologies Limited (DST) հոլդինգային ընկերությունը, որն ունի մասնաբաժիններ Mail.ru, Vkontakte.ru, Odnoklassniki.ru, Facebook.com և մի շարք այլ ինտերնետային նախագծերում, կգնի բազմաճյուղ հաղորդագրությունների ICQ ծառայությունը:
Ինչպես նշվում է DST ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` ընկերությունը վերջնական համաձայնության է եկել ICQ նախագծի ներկայիս բաժնետեր ամերիկյան AOL ընկերության հետ: Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 187,5 մլն դոլար:
ICQ ծառայությունը ստեղծել է իսրայելական Mirabis ընկերությունը` 1996 թվականին: Հետագայում այն վաճառվել է AOL ամերիկյան ընկերությանը:
Ներկայումս ICQ ծառայությունը հասանելի է 16 լեզուներով, իսկ ծառայությունից օգտվողների թիվն ամսական գերազանցում է 30 միլիոնը: