ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԸ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ
Եվրոպական հյուրանոցային բիզնեսը դրսևորում է արագ վերականգնման միտումներ: Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն Եվրոպայի հյուրանոցներում մեկ գիշերվա համար հյուրանոցային համարի միջին գինը, փետրվար ամսվա տվյալներով, տատանվում է 127 դոլարի սահմաններում: Նշենք, որ այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 6,7%-ով:
Հատկանշական է, որ հյուրանոցային բիզնեսի ոլորտում առաջատար մի շարք ընկերություններ, ինչպիսիք են Four Seasons Hotels Inc., Star wood Hotels & Resorts Worldwide Inc. և Marriott International Inc.ընկերությունները, վերջին մի քանի ամիսների ընթացքում ակտիվորեն ընդլայնում են իրենց գործունեության շրջանակները եվրոպական երկրներում: