04/06/2010 17:40
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՃԵԼ Է
Այս տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 12,3%-ով: Հաշվետու ամիսներին հանրապետությունում արտադրվել է 10639.2 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիքներ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն այս նույն ժամանակահատվածում բնական հյութերի արտադրության ծավալներն աճել են 78,9%-ով և կազմել 2962,1 հազար լիտր:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով բնական հյութերի արտադրության ծավալները տարեկան կտրվածքով աճել էին 87.9%-ով:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26
