09/06/2010 10:50
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22,7%-ՈՎ
2010 թվականի առաջին երեք ամիսներին համաշխարհային շուկայում վաճառվել է 81,5 մլն համակարգիչ: Այս ցուցանիշը, iSuppli հետազոտական ընկերության տվյալների համաձայն, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 22,7%-ով: Հատկանշական է, որ ամբողջ աշխարհում անհատական համակագիչների վաճառքի ծավալների նման բարձր աճ չէր գրանցվել վերջին ավելի քան 7 տարիների ընթացքում:
Ուսումնասիրությունների համաձայն` հունվար-մարտ ամիսներին վաճառքի ծավալների զգալի աճ ապահովել են անհատական համակարգիչներ արտադրող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են թայվանական ASUSTeK Computer, հարավկորեական Samsung Electronics, չինական Lenovo Group և թայվանական Acer ընկերությունները: ASUSTeK ընկերությունը հաշվետու ամիսներին գրանցել է վաճառքի ծավալների 136,2% աճ, Samsung ընկերությունն ապահովել է իրացման ծավալների 83,9% աճ: Այս նույն ժամանակահատվածում Lenovo ընկերության վաճառքի ծավալներն աճել են շուրջ 58,5%-ով, իսկ Acer-ն ապահովել է վաճառքի ծավալների 47,1% աճ:
Նշենք նաև, որ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Acer ընկերության մասնաբաժինը համաշխարհային շուկայում կազմել է 13,3%, մինչդեռ ամերիկյան առաջատար Hewlett-Packard (HP) ընկերության մասնաբաժինը համաշխարհային շուկայում կրճատվել է` կազմելով 6,3%, այն դեպքում, երբ ընկերությունը հաշվետու եռամսյակում ապահովել է վաճառքի ծավալների 22,2% աճ:
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
Արծաթ
456.38
-35.58
20:21 26/11/26
17:27 26/11/26
17:00 26/11/26
