Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-1.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 429.50+0.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 66020.04+2.81 TOPIX - 3881.96+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24718.10+1.93 SSEC - 4031.51+1.12
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
12/06/2026  CBA:  USD - 368.18-0.24 GBP - 493.73+1.45
12/06/2026  CBA:  EURO - 426.09+1.19
12/06/2026  CBA:  GOLD - 48235-1170 SILVER - 755.16-8.37
Հայկական Krisp տեխնոլոգիական ընկերությունը 5 մլն դոլար է ներգրավել
06/08/2020 13:14
Կիսվել

Հայկական Krisp տեխնոլոգիական ընկերությունը 5 մլն դոլար է ներգրավել

Ամերիկյան Techcrunch հարթակը հայտնում է, որ հայկական Krisp ընկերությունը Ա ներդրումային շրջափուլի արդյունքում ներգրավել է 5 մլն դոլար, ինչը ընկերության իրական ժամանակում ձայնի կողմնակի աղմուկից մաքրման տեխնոլոգիայի պահանջարկի կտրուկ աճի հետևանք է։ Այս մասին տեղեկացնում է Starthub Armenia-ն։ Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում բազմաթիվ ընկերություններ անցել են հեռահար աշխատանքի, իսկ տանից աշխատող և անընդմեջ առցանց շփման մեջ գտնվող մարդկանց համար Krisp-ի տեխնոլոգիաներն անփոխարինելի են։

Հոդվածագիրը նշում է, որ Krisp-ին առաջին անգամ հանդիպել է դեռևս 2018թ.-ին, երբ նրանք նոր էին ավարտել Berkeley SkyDeck-ի աքսելերացիոն շրջանը։ Արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա հիմնված Krisp-ի լուծումները թույլ են տալիս ձայնը մաքրել անչափ կարճ ժամանակահատվածում` 15 միլիվայրկյան, ինչև թույլ է տալիս դրանք գործարկել գրեթե ցանկացած էլեկտրոնային սարքի վրա, մասնավորապես՝ սմարթֆոնների։

Techcrunch-ի հետ զրույցում Krisp-ի համահիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանը նշել է, որ մինչ անցյալ տարվա վերջ ընկերության եկամուտները գոյանում էին անհատներից՝ PRO փաթեթի վաճառքից։ 2019թ.-ի վերջից ընկերությունը սկսել է աշխատել կորպորատիվ հաճախորդների հետ։ Կորոնավիրուսի համավարակը զգալիորեն արագացրել է նշված ուղղության զարգացումը և արդեն մարտ ամսին Krisp-ը 2,000 լիցենզիա է վաճառում նյուն քանակի աշխատակից ունեցող ընկերության։ Ընկերության հաճախորդներն են բանկեր, հեռազանգերի խոշոր կենտրոններ և այլ ընկերություններ։ Այժմ ավելի մեծ ընկերություններ են դիմում Krisp-ի տեխնոլոգիաների օգնությանը, որոնց թվում է նաև 40,000 աշխատակից ունեցող խոշոր հեռազանգերի կենտրոն։ Կարճ ժամանակում ընկերության կորպորատիվ հաճախորդների թիվը 0-ից հասել է 600-ի և 4 մլն դոլար ամեն տարի կրկնվող եկամտի։ Բաղդասարյանը նաև նշել է, որ Krisp-ի տեխնոլոգիաներն ամբողջովին գործում են հաճախորդների սարքերի վրա, ինչն էլ բացառում է տվյալների արտահոսքը։ Հավելելով, որ իրենք անընդմեջ կատարելագործում են տեխնոլոգիան այս ուղղությամբ։

Դավիթ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է 5 մլն դոլարի ներգրավման մասին լուրը։

«$5M Series A ներդրում, նոր և մեծ պլաններ։ Սա մեր ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Շնորհավորում եմ ամբողջ Krisp թիմին։ Դեռ ամենինչ նոր է սկսվում», – նշել է նա։

Ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը ևս անդրադարձել է թեմային։

«Հրաշալի նորություններ. Krisp-ը ստանալով $5 միլիոն ներդրում սիլիկոնյան հովտի մեծ ֆոնդերից` մտնում է իր զարգացման նոր փուլ՝ կենտրոնանալով ընդլայման և արագ աճի վրա։ Իսկ սա նշանակում է՝

– Գիտական հենքով նոր տեխնոլոգիաների և պրոդուկտների ստեղծում Հայաստանում։

– Մարկետինգի և վաճառնքերի վրա գերկենտրոնացում։ Նպատակը հաջորդ մեկ տարում վճարող օգտագործողների քանակը հնգապատկելն է։

– Թիմի ընդլայնում 30 պրոֆեսիոնալներով, որոնք նոր գիտելիք, փորձառություն և շունչ կբերեն մեր ընկերությանը։

Ընկերության նպատակներից մեկը մնում է հաջորդ մի քանի տարում դառնալ առնվազն մեկ միլիարդ $ գնահատվող ստարտափ։ Չորս տարի առաջ, երբ շատ փոքր թմով սկսել էինք աշխատել տեխնոլոգիայի վրա, նույնիսկ նման ճանաչում և հաջողություններ պատկերացնելը անհնար էր թվում», – գրել է Մինասյանը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

12/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
-0.24
Եվրո (EUR)
426.09
+1.19
Ռուբլի (RUR)
5.0686
-0.0278
Լարի (GEL)
138.67
-0.09
48235
-1170
Արծաթ
755.16
-8.37