Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Էկոնոմիկայի նախարարություն. Տիգրան Խաչատրյանն այցելել է Արարատի գինու գործարան
20/08/2020 16:46
Կիսվել

Էկոնոմիկայի նախարարություն. Տիգրան Խաչատրյանն այցելել է Արարատի գինու գործարան

Արարատի գինու գործարանում նոր ներդրումներ են արվում, վերազինվում են արտադրական սարքավորումները. Տիգրան Խաչատրյանն այցելել է արտադրամաս

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Արման Խոջոյանն այցելել են «Արարատի գինու գործարան» ՍՊԸ, որտեղ խաղողի մթերման շրջանին ընդառաջ ընթացքի մեջ են վերակառուցման և ժամանակակից սարքավորումների ներդրման աշխատանքները։

Գործարանի սեփականատեր Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են գործարանում, ծանոթացել խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը՝ սկսած խաղողի ընդունման փուլից մինչև պատրաստի արտադրանքի շշալցում և փաթեթավորում։

Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ կոնյակագործական և գինեգործական բարձրորակ արտադրանք ապահովելու նպատակով գործարանի վերազինման, մառանների վերակառուցման և արդիականացման խիստ անհրաժեշտություն էր առաջացել։ Պետական աջակցության ծրագրերի շրջանակում, իտալական ու բուլղարական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում խաղողի մթերման պայմանների բարելավման, նոր հոսքագծերի բացման, կոնյակի գինենյութի նորագույն պահամանների տեղադրման, արտադրամասերի ծավալային օգտագործման հնարավորության վերափոխման և ընդլայնման ուղղությամբ։

«Այն ամենն, ինչ կապված է խաղողի մթերման, կոնյակի գինենյութի հնեցման և կուպաժավորման, էգալիզացիայի և հետկուպաժային հանգստի հետ, բոլոր այս շինարարական և տեխնիկական աշխատանքները ներկա պահին մեծ թափով իրականանում են», – նշել է Արմեն Սարգսյանը։

Հյուրերին հանգամանորեն ներկայացվել են մթերման յուրաքանչյուր փուլում աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար ձեռքբերված նորագույն սարքավորումները, ներդրվող տեխնիկայի առավելություններն ու արտադրական հզորությունները։

Շրջայցի ընթացքում քննարկվել է նաև նախորդ շաբաթ ՀՀ կառավարության կողմից հաստատված որոշումը, որով օժանդակություն է նախատեսվում գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողների համար։ Այս համատեքստում գործարանի ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել օրերս ՀՀ կառավարության կողմից հաստատված միջոցառման հանդեպ, որի շրջանակում խաղողի գնումների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ կներգրավվեն ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար: Արմեն Սարգսյանը կարևոր և արդիական է համարել այս նախաձեռնությունը․ «Երեսուն տարիների ընթացքում ես չեմ հիշում նման իրավիճակ, որպեսզի կառավարությունը կարողանար այսպես ընդառաջել, մենք երևբեևէ այսպիսի աջակցություն չենք ունեցել։ Այսինքն, հնարավորություն է ստեղծվել այս տարվա խաղողը լավագույն պայմաններով մթերելու համար», – ընդգծել է գործարարը։

Նա նաև հավելել է, որ եթե նախկինում գործարանում մինչև 18-20 հազար տոննա խաղող էր մթերվում, ապա այս տարի տեխնիկական և տեխնոլոգիական հզորությունների ավելացման, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող աջակցության շնորհիվ նախատեսվում է մթերել մինչև 25 հազար տոննա խաղող։

Արմեն Սարգսյանը նշել է, որ գործարանն ապահովում է շուրջ 160 աշխատատեղ։ Պատրաստի արտադրանքը մեծամասամբ արտահանվում է Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ուկրաինա, այժմ քայլեր են ձեռնարկվում արտադրության և արտահանման ծավալների ավելացնան հետ մեկտեղ արտահանումների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ։

Ընկերության առաջիկա ծրագրերից է Շուստովի գործարանի հին կառույցի վերականգնումը, որը հետագայում կգործի որպես թանգարան։

Ամփոփելով այցի արդյունքները՝ փոխնախարար Արման Խոջոյանը նշել է. «Ուրախալի է, որ անկախ համավարակով պայմանավորված դժվարություններից՝ ոլորտում շարունակվում են կապիտալ ներդրումները, արտադրողները ոչ միայն լրացուցիչ պահամաններ են կարողացել ձեռք բերել պետական օժանդակության ծրագրերով՝ լիզինգով, այլև կարողացել են ներդրումներ կատարել իրենց ագրովերամշակող սարքավորումները կատարելագործելու և թարմացնելու համար»:

Անդրադառնալով կառավարության կողմից օրերս ընդունված որոշմանը, որով արտոնյալ պայմաններ են առաջարկվում մթերող կազմակերպություններիի համար՝ փոխնախարարը շեշտել է, որ միջոցառման շնորհիվ հնարավորություն կընձեռնվի ծրագրից օգտվող կազմակերպություններին ապահովել լրացուցիչ ֆինանսական հոսքեր և իրականացնել անհրաժեշտ քանակի խաղողի մթերում, ինչպես նաև ավելացնել արտաքին շուկաներում վաճառքի ծավալները:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88