17/06/2010 14:26
ԲԻԼ ԳԵՅԹՍԸ ԵՎ ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը և ամերիկացի հայտնի ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը դիմել են աշխարհի հարուստ մարդկանց` կոչ անելով վերջիններս իրենց կարողության գոնե կեսը ծախսել բարեգործական նպատակներով և իրենց կուտակած հարստության մի մասը նվիրաբերել բազում խնդիրների առջև հայտնված և օգնության կարիք ունեցող մարդկանց:
Աշխարհի հարուստներին ուղղված իր խոսքում Ուորեն Բաֆեթը նշել է, որ շատ ուրախ է դեռևս 2006 թվականին ընդունած իր այն որոշման համար, երբ առանց որևէ կասկածի իր կարողության 99%-ը (շուրջ 50 մլրդ դոլար) փոխանցեց Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամին: Ամերիկացի հայտնի ներդրողը դիմել է խնդրանքով բոլոր այն մարդկանց, ում կարողությունը գնահատում է միլիարդ դոլարներով, հետևել իր օրինակին: Ուորեն Բաֆեթը իր Berkshire Hathawaу ներդրումային հոլդինգի արժեթղթերի դիմաց ստացվող ողջ եկամուտը ծախսում է բարեգործական նպատակներով:
Ուորեն Բաֆեթի կարողությունը գնահատվում է 47 մլրդ դոլար, իսկ նրա գաղափարակից Բիլ Գեյթսի կարողությունը` 53 մլրդ դոլար: Ամերիկյան Forbes ամսագրի` աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում հայտնի գործարարները զբաղեցում են համապատասխանաբար երրորդ և երկրորդ հորիզոնականները:
21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
Արծաթ
669.74
+19.26
17:48 21/07/26
17:36 21/07/26
15:58 21/07/26
