22/06/2010 13:19
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՃԳՆԱԺԱՄԻՑ
Ճապոնիայի տնտեսությունը վերականգնվում է առավել արագ տեմպերով, քան կանխատեսել էր կառավարությունը: Նման հաղորդագրություն է տարածել Ճապոնիայի կառավարությունը` նշելով, որ Ճապոնիայի տնտեսությունն աստիճանաբար դուրս է գալիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից: Երկրի կառավարությունն ընթացիկ ֆինանսական տարվա համար կանխատեսել է ՀՆԱ-ի աճ` 2,6%-ով, այն դեպքում, երբ մինչ այս կանխատեսվում է տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի 1,4% աճ:
Նշենք, որ վերջին ամիսներին Ճապոնիայում գրանցված տնտեսական աճն առավելապեա պայմանավորված է արտահանման ծավալների շարունակական աճով: Երկրի ՀՆԱ-ի շուրջ 10%-ը բաժին է ընկնում արտահանմանը:
25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
Արծաթ
491.96
-0.76
