Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հակոբ Արշակյանը հանդիպել է SADA Systems ընկերության հիմնադիր, խորհրդի նախագահ Հովիկ Սաֆոյանի հետ
23/09/2020 13:45
Կիսվել

Հակոբ Արշակյանը հանդիպել է SADA Systems ընկերության հիմնադիր, խորհրդի նախագահ Հովիկ Սաֆոյանի հետ

Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն

2020 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր, խորհրդի նախագահ Հովիկ Սաֆոյանի հետ: Ողջունելով հյուրին՝ նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ նախարարությունը վերակազմավորվել է մեկ տարի առաջ և ներկայումս ներառում է կապի, բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության և թվայնացման ոլորտները, բարձր տեխնոլոգիական բլոկը համախմբվել է նախարարության հովանու ներքո:

Ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Հովիկ Սաֆոյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ իրենք ակտիվ հետևում են նախարարության գործունեությանը և շատ տպավորված ու ոգևորված են նախարարության կողմից իրականացվող ծրագրերով: Նա նշել է, որ կարևորելով Հայաստանում տաղանդների բացահայտումն ու ներգրավումը՝ SADA Systems տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Երևանում Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն հիմնել, որի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկայում:

Նախարարը շատ է կարևորել նման կենտրոնի հիմնումը Հայաստանում և տաղանդի ներհոսքի հստակ մեխանիզմների անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ կարևոր նպատակին են ուղղված նախարարության գլոբալ ծրագրերն ու ձևավորվող ենթակառուցվածքները:

Անդրադառնալով նախարարության կողմից իրագործվող ծրագրերի բովանդակությանն ու ռազմավարությանը՝ նախարարը նշել է, որ դրանք բոլորը մարդակենտրոն են, որ ամեն բան արվում է նոր ընկերություն ստեղծելու, լավ գաղափարներ գեներացնելու, ընկերություն հիմնելու, սփյուռքի հայրենակիցների փորձառությունն ու կորպորատիվ մշակույթը հայ ձեռներեցներին փոխանցելու, կապեր հաստատելու, ստեղծագործ ու ստեղծարար մարդկանց համար լավագույն էկոմիջավայր ձևավորելու ուղղությամբ:

Սփյուռքի դերին անդրադառնալով՝ նախարար Արշակյանը նշել է, որ փոխշահավետ համագործակցության համար անհրաժեշտ է ճիշտ գնահատել ռեսուրսները և երկուստեք փոխշահավետ պայմաններով գործակցություն իրականացնել: Նա մատնանշել է վարչապետի Սիլիկոնյան հովիտ այցը, որը հիմք է հանդիսացել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի համար:

Հովիկ Սաֆոյանը շատ տպավորիչ է համարել նախարարության ծրագրերը, ռազմավարությունը, ուղղությունները, վերլուծությունները, համադրությունները, նշել, որ նախարարությունը գլոբալ տեսլական ունի, որը սփյուռքում շատ բարձր է գնահատվում:

«Սա կարծես թե թարմ օդ լինի, նոր մոտեցում, որ նախկինում չի եղել, կառավարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը երկիր չէ բարեգործություն անելու, այլ՝ փոխշահավետ գործակցությամբ նոր ընկերությունների և հնարավորությունների ստեղծման կենտրոն», – նշել է Սաֆոյանը:

SADA Systems ընկերության հիմնադիր Հովիկ Սաֆոյանը նշել է, որ լավագույն ներդրումը տեղում նոր ձեռնարկության հիմնումը կլինի, որը կներառի տեխնիկական և ինժեներական, մասնագիտական, կառավարման ծառայություններ և աջակցություն, կիրառական ծրագրերի մշակում և կոչված կլինի բացահայտելու և կրթելու տաղանդներ: Ըստ հիմնադրի՝ նախատեսվում է ստեղծել իրական բիզնես, ուր փորձառություն ձեռք կբերեն, կաշխատեն հայ տաղանդները՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:

«Ոգևորիչ է կառավորության աջակցությունն ունենալ ընկերության ընդլայնման և Հայաստանում հիմնադրման գործում: Սփյուռքում ապրելով մեր հայրենիքն ամեն օր է մեր մտքերում, ամեն օր ենք մենք այստեղ մտքով վերադառնում, և հաջողակ օրինակների ականատես լինելու կարիք ունենք: SADA Systems-ի համար շատ կարևոր է ներկայություն ունենալ այստեղ, կրթել տաղանդներ, ոլորտի գիտակներ ու փորձագետներ: Առաջադրանքը հեշտ չէ, բայց՝ իրագործելի», – նշել է Սաֆոյանը և հավելել, որ իր ծրագրերը երկարաժամկետ են և հեռանկարային:

Ամփոփելով, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հայ գործարարին իր պատրաստակամության և հայրենանվեր մոտեցումների համար, ընդգծել՝ մեկտեղելով ջանքերը սփյուռքի հետ հնարավոր է հասնել ավելի մեծ արդյունքների:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52