2020թ. հունվար – օգոստոսին արտահանումը Հայաստանում նվազել է 6.0%-ով
2020թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4,385.4 մլն ԱՄՆ դոլար։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 10.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,249.6 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2020թ. հունվար-օգոստոսին Հայաստանն արտահանել է 1 567.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2,817.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում անկումը կազմել է 6.0%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 12.4%։