«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 100 մլն դոլարի շեմը
«Հայաստան» համայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 100 մլն ԱՄՆ դոլարի շեմը:
Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի կայքէջից:
Մինչ այս պահը «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 100 մլն 903 հազար դոլար:
«100 միլիոն ԱՄՆ դոլարի շեմն արդեն հաղթահարված է: Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։ Միացի՛ր համահայկական շարժմանը: Արա՛ քո քայլը հենց հիմա»,- հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Դուք էլ կարող եք ձեր ներդրումն ունենալ հետևյալ հղմամբ կամ ուղարկել SMS 8000 կարճ համարին՝ նվիրաբերելով ընդամենը 1000 դրամ։