ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑ 700 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ ԵՐԿԻՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ինչպես հայնել է Associated Press-ը Ամերիկյան կոնգրեսը համաձայնություն է տվել նախագահ Բուշի առաջարկած հակաճգնաժամային ծրագրին և 700 միլիարդ դոլար է հատկացրել նախագահին իր առաջարկած նախագիծը իրականացնելու համար:
Կոնգրեսմենները, հատուկ հանդիպման ժամանակ, նախագահին են ներկայացրել օրենքի համաձայնեցված տարբերակը: Դեմոկրատ Քրիս Բոդը նշել է, որ իրենք բավարարված են այն փաստով, որ արագ և կազմակերպված աշխատեցին:
Երեկ նախագահ Բուշը կրկին դիմել է բնակչությանը և հորդորել էր աջակցել իր կողմից առաջարկված 700 միլիարդ դոլար արժողությամբ հակաճգնաժամային ծրագրին: Բուշը նշել էր, որ Երկրի տնտեսությունը վտանգված է և եթե իրենք այժմ միջոցներ չձեռնարկեն, ապա ապագայում ստիպված կլինեն շատ ավելի մեծ միջոցներ ծախսելու: