Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
BP-Ն ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ԱԿՏԻՎՆԵՐԸ
19/07/2010 11:56
Կիսվել

BP-Ն ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ԱԿՏԻՎՆԵՐԸ

Բրիտանական նավթային  British Petroleum (ВР) ընկերությունը մտադիր է վաճառել իր ակտիվների մի մասը, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 12 մլրդ դոլարը: Ներգրաված միջոցներով ընկերութունը նախատեսում է ծածկել Մեքսիկական ծոցում տեղի ունեցած աղետի հետ կապված բոլոր ծախսերը: Այժմ նավթային հսկան բանակցություններ է վարում իր հիմնական մրցակից Apache Corporation ընկերության հետ: Վերջինս հետաքրքրված է BP ընկերության նավթավերամշակող գործարաններով և բենզալցակայանների ցանցով:Նշենք, որ BP ընկերության ակտիվների գնման ցանկություն է հատնել նաև ամերիկյան Exxon նավթային ընկերերությունը:
Goldman Sachs  ներդրումային բանկի հաշվարկներով BP ընկերության ծախսերի ընդհանուր մակարդակը, կապված աղետի հետևանքների վերացման և հասցված վնասների փոխհատուցման հետ, կարող է գերազանցել 70 մլրդ դոլարը:

Մեքսիկական ծոցում աղետի հետևանքների հաղթահարման և հասցված վնասների փոխհատուցման նպատակով ընկերությունը, ստանձնելով աղետի ողջ պատասխանատվությունը, արդեն իսկ ծախսել է 48 մլն դոլար: Ընկերությունը բավարարել է ֆիզիկական անձանց և տարբեր կազմակերպությունների շուրջ 18 հազար դիմում-բողոք` կապված էկոլոգիական աղետի հետ: Ընդհանուր առմամբ, BP նավթային ընկերությանը մինչ այժմ ներկայացվել է ավելի քան 37 հազար բողոք:

Այս տարվա ապրիլի 20-ին ընկերությանը պատկանող նավթային հարթակը այրվել և խորտակվել էր, և ԱՄՆ փրկարար ծառայություններին երկար ժամանակ չէր հաջողվում դադարեցնել նավթի զգալի արտահոսքը:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պահանջել էր բրիտանական British Petroleum (ВР) ընկերությունից բացել հատուկ բանկային հաշիվ` Մեքսիկական ծոցում աղետի հետևանքով հասցված վնասների փոխհատուցման և տուժածներին ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով: 

AMP
25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76