
JOHNSON&JOHNSON-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
ԲԺշկական տեխնիկա, սարքավորումներ, դեղորայք և խնամքի պարագաներ արտադրող ամերիկյան Johnson&Johnson ընկերությունը հրապարակել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գոծունեության արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 7,5%-ով և կազմել 3,44 մլրդ դոլար:
Այս նույն ժամանակահատվածում Johnson&Johnson-ի վաճառքի ծավալներն աճել են 0,6%-ով և կազմել 15,33 մլրդ դոլար, ընդ որում վաճառքի ծավալների առավել աճ գրանցվել է ԱՄՆ տարածքից դուրս:
Johnson&Johnson ընկերությունը հիմնադրվել է 1886 թվականին: