Հակոբ Արշակյանի կոչը ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդես է եկել կոչով՝ ուղղված Հայաստանում թե Սփյուռքում, բոլոր բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին, որոնք այս օրերին լծված էին ռազմարդյունաբերության զարգացման գործին: Նախարար Հակոբ Արշակյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ոչ մի դեպքում չի կարելի կանգ առնել, թուլացնել զգոնությունը:
«Կոչս ուղղում եմ բոլոր այն ուժերին, Հայաստանում, թե Սփյուռքում, բոլոր բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին, որոնք այս օրերին լծված էին ռազմարդյունաբերության զարգացմանը, տարբեր կոմպոնենտների ու տեխնոլոգիաների մատակարարումներին, նորագույն զենքերի մշակումներին, ռազմարդյունաբերական ընկերություններին օժանդակություն տրամադրողներին։ Սիրելի հայրենակիցներ, Ձեր ներդրած ջանքերի, շուրջօրյա գերմարդկային աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել արձանագրել բազմաթիվ հաջողություններ, որոնք մարտի դաշտում արդյունավետ կիրառվել են` փրկելով բազմաթիվ կյանքեր։ Այժմ անհրաժեշտ է զարգացնել, ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում չի կարելի կանգ առնել, թուլացնել զգոնությունը, հանգստանալ։ Շարունակեք աշխատել նույն եռանդով` ներդնելով առավելագույն ջանքերը։
Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պիտի հասնենք առավելագույնին, սա է իմ կոչն ու խնդրանքը։ Շնորհակալ եմ Ձեր ներդրած ջանքերի համար»,-նշել է Հակոբ Արշակյանը: