26/07/2010 11:55
ԱՄԵՐԻԿՅԱՆ FORD MOTOR-Ն ԱՐԴԵՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Ամերիկյան խոշոր ավտոարատադրող Ford Motor Co. ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 14,6%-ով և կազմել 2.6 մլրդ դոլար: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին զուտ շահույթի առավել ցածր մակարդակ:
Հատկանշական է, որ ամերիկյան երկրորդ խոշոր ավտորատադրողին (GM-ից հետո) հաջողվել է եռամսյակն ամփոփել զուտ շահույթի աճով առավելապես շնորհիվ ամբողջ աշխարհում ընկերության ատադրության ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի զգալի աճի և ընկերության վարած արդյունավետ գնային քաղաքականության: Նշենք, որ Ford Motor-ն աշխատում է շահույթով արդեն հինգերորդ եռամսյակն անընդմեջ:
Ներկայացված ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության հասույթն աճել է 30,5%-ով և կազմել 35 մլրդ դոլար:
Ford Motor-ը հիմնադրվել է 1903 թվականին և այժմ իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 90 երկրներում:
21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
Արծաթ
783.6
+39.6
10:55 22/08/26
10:30 22/08/26
18:43 21/08/26
17:45 21/08/26
17:00 21/08/26
