Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 427.00-4.00
OIL:  BRENT - 79.18+1.31 WTI - 76.01+0.90
COMEX:  GOLD - 4171.20-3.20 SILVER - 66.26-6.28
COMEX:  PLATINUM - 1660.90-5.72
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.24+0.42 EUR/GBP - 1.1442-0.67
FOREX:  EUR/USD - 1.1442-0.67 GBP/USD - 1.3187-0.95
STOCKS RUS:  RTSI - 1048.33-2.58
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.14 NASDAQ - 26517.93+1.91
STOCKS US: S&P 500 - 7500.58+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 71053.49+1.65 TOPIX - 4068.18+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81-1.59 SSEC - 4090.48-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10399.70-1.04 CAC40 - 8467.98+0.44
STOCKS EUR:  DAX - 25026.80+0.37
18/06/2026  CBA:  USD - 368.19+0.13 GBP - 487-6.64
18/06/2026  CBA:  EURO - 422.02-4.82
18/06/2026  CBA:  GOLD - 51397+90 SILVER - 826.32-6.46
Կադաստրի կոմիտեն նախատեսում է նվազեցնել որոշ ծառայությունների մատուցման սակագները
08/12/2020 12:35
Կիսվել

Կադաստրի կոմիտեն նախատեսում է նվազեցնել որոշ ծառայությունների մատուցման սակագները

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Սա խորհրդարանի դեկտեմբերի 8-ի նիստում ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը:

«Նախագծով նախատեսվող փոփոխությունները բխում են կադաստրի համակարգում իրականացվող համակարգային բարեփոխումներից և ուղղված են հստակեցնելու քաղաքացիների համար պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները, խթանելու էլեկտրոնային գործիքների կիրառումը, թեթևացնելու վարչարարությունը, նվազեցնելու՝ ինչպես պետական պաշտոն և քաղաքացի անմիջական շփումը, այնպես էլ որոշ ծառայությունների մատուցման սակագները»,- ասաց Ավագյանը:

Նարինե Ավագյանը հավելեց, որ նախագծով իրականացվել են նաև որոշ դրույթների շտկումներ:

Օրենքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

18/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.19
+0.13
Եվրո (EUR)
422.02
-4.82
Ռուբլի (RUR)
5.0067
-0.029
Լարի (GEL)
138.94
+0.18
51397
+90
Արծաթ
826.32
-6.46