Բիզնես

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 447.00+3.00 EUR SELL - 452.00+3.00
OIL:  BRENT - 66.37+1.33 WTI - 62.58+0.98
COMEX:  GOLD - 3685.40+1.25 SILVER - 41.93+1.01
COMEX:  PLATINUM - 1395.90+0.95
LME:  ALUMINIUM - 2617.50+0.65 COPPER - 9915.00+0.18
LME:  NICKEL - 15229.00-0.04 TIN - 34262.00-0.15
LME:  LEAD - 1992.00+0.35 ZINC - 2876.50+0.54
FOREX:  USD/JPY - 147.29-0.06 EUR/GBP - 1.1766+0.42
FOREX:  EUR/USD - 1.1766+0.42 GBP/USD - 1.3561+0.41
STOCKS RUS:  RTSI - 1117.78-0.26
STOCKS US: DOW JONES - 45514.95+0.25 NASDAQ - 21798.70+0.45
STOCKS US: S&P 500 - 6495.15+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 43459.29-0.42 TOPIX - 3122.12-0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25938.13+1.19 SSEC - 3807.29-0.51
STOCKS EUR:  FTSE100 - 9221.44+0.14 CAC40 - 7734.84+0.78
STOCKS EUR:  DAX - 23807.13+0.89
09/09/2025  CBA:  USD - 382.95+0.45 GBP - 519.82+2.3
09/09/2025  CBA:  EURO - 450.04+1.48
09/09/2025  CBA:  GOLD - 44726+521 SILVER - 507.14+6.07
Միկրոէլեկտրոնիկայի 15-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան ընդգծում է Հայաստանի դերը որպես միկրոէլեկտրոնիկայի կրթության գերազանցության կենտրոն
14/12/2020 14:51
Կիսվել

Միկրոէլեկտրոնիկայի 15-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան ընդգծում է Հայաստանի դերը որպես միկրոէլեկտրոնիկայի կրթության գերազանցության կենտրոն

Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարարել է Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի 15-րդ օլիմպիադայի հաղթողների անունները:

Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի 15-րդ օլիմպիադայի 1-ին փուլը ներգրավել էր 370 մասնակցի տասը երկրից. Հայաստան, Արգենտինա, Բրազիլիա, Եգիպտոս, Պերու, Ռուսաստան, Սերբիա, ԱՄԷ, Ուկրաինա ու Վիետնամ: Հայաստանի թիմը ներկայացված էր 44 ուսանողների կողմից: Թվով 28 մասնակիցներ ընտրվել էին մասնակցելու եզրափակիչ փուլին: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ առցանց՝ «Zoom» հարթակի միջոցով, 2020 թվականի դեկտեմբերի 8-ին:

Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի 15-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով` մրցանակաբաշխության հատուկ արարողության ընթացքում, որը տեղի ունեցավ 2020 թ. դեկտեմբերի 10-ին` կրկին առցանց «Zoom»  հարթակի միջոցով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Սինոփսիս Արմենիայի» նախագահ դր. Երվանդ Զորյանը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից մասնակիցներին ողջունեց նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը:

Աշխարհի 45 առաջատար մասնագետներից բաղկացած միջազգային կոմիտեի կողմից ընտրված հաղթողներն են.

  • 1-ին տեղ՝ Նովակ Ռադիվոևիչ, Սերբիա
  • 2-րդ տեղ՝ Սուրեն Աբազյան, Հայաստան
  • 3-րդ տեղ՝ Ժաննա Խոջայան, Հայաստան
  • 3-րդ տեղ՝ Էդուարդո Պիկլեր Ֆրոնզա, Բրազիլիա
  • 3-րդ տեղ՝ Դոան Վան Հիեու, Վիետնամ

Առաջին տեղի մրցանակը հանձնեց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, երկրորդ տեղի մրցանակը՝ Սինոպսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսաելյանը և երրորդը՝ Օլիմպիադայի ծրագրի կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն պրոֆ. Վազգեն Մելիքյանը։

Միկրոէլեկտրոնիկայի 15-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան ընդգծում է Հայաստանի դերը որպես միկրոէլեկտրոնիկայի կրթության գերազանցության կենտրոն

Օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (IEEE TTTC) հետ համագործակցաբար: «Սինոփսիս Արմենիան» օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը Վիվա-ՄՏՍ-ն է: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորն է Հայաստան Համահայկական հիմնադրամը:

«Ոգևորիչ է այն, որ անգամ այս դժվարին օրերին մեր երիտասարդ սերնդի ոգին անպարտելի է: Այս օլիմպիադան միավորել է հարյուրավոր պայծառ ուղեղների, ովքեր ստեղծելու և արարելու են ավելի նորարարականը, ավելի լավն ու ավելի հզորը: Տարիներ շարունակ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է օլիմպիադայի իրականացմանն ու նպաստում տեխնոլոգիայի և գիտության զարգացմանը Հայաստանում», – ասել է օլիմպիադայի գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«2006-ին հիմնադրված օլիմպիադայի նպատակներից է մինչև 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետների ճանաչումը, գնահատումն ու ոգևորումը», – ասել է Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ տնօրեն Արմեն Բալդրյանը: «Այս օլիմպիադան կարևոր դեր ունի միկրոէլեկտրոնիկայի կրթության մեջ և խթանում է այս ոլորտի հետագա զարգացումը Հայաստանում և մասնակից երկրներում: Այն նաև մեծացնում է միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը, ստեղծում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք, ինչպես նաև օգնում է գնահատել մասնակիցների գիտելիքների մակարդակը ՝ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար»:

«Մենք ուրախ ենք տեսնել երիտասարդ մասնագետների ոգևորությունն ու խանդավառությունը` մասնակցելու նման մրցույթների: Եվ մեր գերժամանակակից տեխնոլոգիաներն ու առաջատար առցանց հարթակները հնարավորություն են տալիս նման գլոբալ մրցույթներ անցկացնել նույնիսկ այս համաճարակային պայմաններում», – ասել է Օլիմպիադայի ծրագրի կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն պրոֆ. Վազգեն Մելիքյանը։

Միկրոէլեկտրոնիկայի 15-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան ընդգծում է Հայաստանի դերը որպես միկրոէլեկտրոնիկայի կրթության գերազանցության կենտրոն

Մրցանակաբաշխության մասնակիցները փայլուն հնարավորություն ունեցան վայելելու «Արհեստական բանականությունն ավտոմոբիլաշինության մեջ» վեբինարին, որը վարեց NXP կիսահաղորդիչներ ընկերության գործադիր փոխնախագահ դոկտոր Գևորգ Քեշիշյանը: Նման վեբինարները երիտասարդ մասնագետներին մեծ հնարավորություն են տալիս ձեռք բերել առավել արդի տեղեկատվություն Սիլիկոնյան հովտում տեղի ունեցող առաջադեմ տեխնոլոգիական վերջին զարգացումների մասին:

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կայքը՝ www.microelectronicsolympiad.org

Սինոփսիս ընկերության և Սինոփսիս Արմենիա ՓԲԸի մասին

Սինոփսիս ընկերությունը (Nasdaq:SNPS) առօրյա կյանքում անհրաժեշտ էլեկտրոնային արտադրանք ու ծրագրային հավելվածներ մշակող նորարական ընկերությունների Սիլիկոնից՝ ծրագրային ապահովում™ (Silicon to Software™) գործընկերն է: Որպես աշխարհի ծրագրային ապահովման 15-րդ խոշորագույն ընկերություն՝ Սինոփսիսն ունի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) համաշխարհային շուկայում առաջատար լինելու երկարատև պատմություն, միևնույն ժամանակ ընդլայնելով  ծրագրային անվտանգության և որակի ստուգման լուծումների ոլորտում իր առաջատարությունը : Թե՛ գերժամանակակից կիսահաղորդիչներ ստեղծող ինտեգրալ սխեմաների նախագծողների, և թե՛ ամենաբարձր անվտանգություն և որակ պահանջող կիրառական ծրագրեր ստեղծող ծրագրավորողների համար Սինոփսիսն ունի անհրաժեշտ լուծումները նորարարական, բարձրորակ ու անվտանգ արտադրանք տալու համար: Ավելին՝ www.synopsys.com կայքում: Սինոփսիս ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին՝ որպես Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝  էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ), արտադրության համար նախագծման (ԱՀՆ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ունենալով ավելի քան 850 որակյալ հայ մասնագետներ՝ Սինոփսիսը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: Բարձր որակավորում և գործնական հմտություններ ունեցող մասնագետներ պատրաստելու համար Սինոփսիսը մեծ ներդրումներ է անում Հայաստանի կրթության համակարգում։ ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու նպատակով ընկերությունն իրականացնում և հովանավորում է տարբեր ծրագրեր և մրցույթներ: Սինոփսիս Արմենիայի ներդրումները միայն ՏՏ ոլորտով չեն սահմանափակվում: 2010 թ․-ին ԱՄՆ պետքարտուղարության կողմից Սինոփսիս ընկերությունը ճանաչվել է Կորպորատիվ գերազանցության ամենամյա մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը՝ Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության և հաջողված բիզնես իրականացնելու համար: Սինոփսիս Արմենիան տեղակայված է Երևանում։ Ավելին՝ www.synopsys.am կայքում:

Վիվա-ՄՏՍ-ի մասին

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։ «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

09/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.95
+0.45
Եվրո (EUR)
450.04
+1.48
Ռուբլի (RUR)
4.6006
-0.0618
Լարի (GEL)
142.25
+0.18
44726
+521
Արծաթ
507.14
+6.07