ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՄԵՆՆԵՐԸ ՎԵՐՋԻՎԵՐՋՈ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԻՆ ԲՈՒՇԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՕՐԵՆՔԻ ՏԵՔՍՏԸ
Հանրապետական սենատոր Ջուդ Գրեգը հայտնել է, որ ԱՄՆ կոնգրեսմենները վերջիվերջո համաձայնության են եկել Բուշի առաջարկած հակաճգնաժամային ծրագրի օրենքի տեքստի հարցում: Սենատորը նաև նշել է, որ հուսով է, որ օրենքի նախագիծը կոնգրեսում քվեակության կդրվի արդեն այսօր` սեպտեմբերի 29-ին, իսկ սենատում քվեարկությունը տեղի կունենա ոչ ուշ քան հոկտեմբերի 1-ը:
ԱՄՆ կոնգրեսի Նենսի Փելոսին հայտնել է, որ նախագծի համաձայն սկզբնական շրջանում դաշնային բյուջեից ֆինանսների նախարարությունը կհատկացվի 250 միլիարդ դոլար ևս 100 միլիարդ դոլար կհատկացվի, եթե նախագահ Բուշը համարի, որ այդ քայլը անխուսափելի է: Մնացած 350 միլիարդ դոլարը կհատկացվի հետագայում, կոնգրեսի հատուկ որոշմամբ:
Մինչ այդ ամերիկյան հայտնի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, համաձայն չլինելով Բուշի առաջարկած հակաճգնաժամային ծրագրի հետ, հայտարարել է, որ եթե ամերիկյան կոնգրեսը ընդունի վերոնշյալ որոշումը, ապա ԱՄՆ-ը կկանգնի իր պատմության մեջ ամենամեծ ֆինանսական ճգնաժամի առջև: