Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Կորոնավիրուսից ու պատերազմից տուժած հյուրանոցային տնտեսությունը ելքեր է փնտրում
24/12/2020 13:21
Կիսվել

Կորոնավիրուսից ու պատերազմից տուժած հյուրանոցային տնտեսությունը ելքեր է փնտրում

Տարվա ընթացքում կորոնավիրուսից ու պատերազմից տուժած հյուրանոցները մեծ հույսեր են կապում ամանորի հանգստյան օրերի հետ: Եթե նախորդ տարիներին տոնական այս օրերից շաբաթներ առաջ հյուրանոցներում ամրագրումներ կատարված էին լինում, այժմ մի շարք տեղերում բոլորովին այլ իրավիճակ է: Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարվա հյուրանոցային շարժն ընդհանրապես նախորդ տարիների հետ համեմատելու չէ:

«Պատերազմի ընթացքում Ծաղկաձորի բազմաթիվ հյուրանոցներ հյուրընկալել էին արցախցի ընտանիքներին: Մենք 3 հազար 400 հոգի մարդ ենք ունեցել: Այս օրերին էլ դեռ ունենք մեզ մոտ Հադրութից հյուրընկալած ընտանիքներ: Դրանից առաջ էլ համավարակն էր: Հյուրանոցները, տնտեսության այս ճյուղը շատ տուժեց: Այս օրերին շարժ նկատվում է, կան պատվերներ, ամրագրումներ, որոշակի ակտիվություն նկատվում է հատկապես քոթեջների ամրագրումներում, սակայն բնականաբար այն չէ»,-ասաց Արթուր Հարությունյանը:

Համայնքի ղեկավարը նշեց, որ քաղաքում տոնական միջոցառումներ չեն լինելու: Ակնկալում են, որ ձյան գալուն պես դահուկային սպորտի սիրահարների այցը կակտիվանա: Քաղաքում ավելի շատ հույսը կապում են զբոսաշրջիկների մեկօրյա-երկօրյա այցերի, տեղում տարբեր ծառայություններից օգտվելու հետ:

Տոնական օրերի համար պատվերների խիստ սակավություն է նկատում Դիլիջանի «Ալպյան Ամրոց» հյուրանոցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հյուրանոցից տեղեկացրեցին, որ շարժը 98 տոկոսով պակասել է: Սեպտեմբերի 27-ից հետո գրեթե չեն աշխատել, ամանորյա օրերին փորձում են աշխատել, գովազդներն ակտիվացնել:

«Զանգեր, նամակներ կան, սակայն բուն պատվերներ, ամրագրումներ շատ քիչ են: Օրինակ, 10 սենյակից նախնական պատվեր ունենք երկուսի համար, սակայն դա էլ դեռ վերջնական չէ: Թե կորոնավիրուսով, թե պատերազմով պայմանավորված շատ ենք տուժել, հիմա հույսներս Ամանորն է, փորձում ենք աշխատել, տեսնենք, թե ինչպես կստացվի»,-ասացին հյուրանոցից:

Լոռու մարզի «Թեժ լեռ» հանգստյան տունը պատվերների առումով ակտիվություն նկատում է, սակայն նշվում է, որ այն չէ: Նախորդ տարիներին շատ ավելի վաղ գրեթե բոլոր համարները ամրագրված էին լինում: Այսօր, երբ տոնական օրերին մնացել է մեկ շաբաթ, վաճառքի փաթեթները դեռ սպառված չեն: Այս տարի պատերազմով պայմանավորված փաթեթների կազմումը փոքր-ինչ ուշացավ:

Ի տարբերություն մյուս հյուրանոցների, ամրագրումներից դժգոհ չեն «Ջերմուկ հոթել»-ում: Այստեղ դեկտեմբերի 23-ի դրությամբ ամանորյա փաթեթները գրեթե սպառվել են: Հյուրանոցից տեղեկացրեցին, որ այս տարի որևէ համերգ, տոնական միջոցառում չեն անելու, փաթեթներում հիմնականում շեշտադրել են առողջարանային բաղադրիչը, մանկական ծրագրերը՝ կատարելով զեղչեր:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հյուրանոցներ կան, որոնք այցելուների պակաս չունեն, սակայն քիչ չեն այն հյուրանոցները, որոնք նույնիսկ ի վիճակի չեն աշխատել: Այսօր զբոսաշրջության դժվար իրավիճակը նկարագրելու կարիք էլ չկա: Նա ընդգծեց, որ ամեն ինչ պետք է անել զբոսաշրջության ոլորտը փրկելու համար: Բոլորը պետք է նպաստեն դրան:

«Չկա որևէ մեկը, որ ազդված ու դառնացած չլինի այս վիճակով, բոլորն այս ցավի կրողն են: Մենք անպայման պիտի ոգեկոչենք մեր բոլոր նահատակված հերոսների հիշատակը, մենք պիտի միշտ փառաբանենք մեր բոլոր հերոսներին, ովքեր կռվել ու շարունակում են մեր սահմանները պահել: Եվ պետք է ամեն ինչ անել, որ իրավիճակն արագ կարգավորվի, մեջքներս շտկենք, հզորանանք ու մեր եղածը վերադարձնենք, իսկ դրա համար աշխատել է պետք, ապրել է պետք:  Չափի մեջ կարելի է նշել Ամանորն ու հիշել, որ եթե մենք գնում ենք այլ վայր հանգիստը կազմակերպելու, նաև նպաստում ենք տուրիզմի ոլորտի փրկությանը»,-հավելեց Մեխակ Ապրեսյանը՝ ընդգծելով, որ խիստ բացասական վերաբերմունք պետք չէ ունենալ այն մադկանց նկատմամբ, որոնք որոշել են Հայաստանի տարբեր զբոսավայրերում դիմավորել Նոր տարին: Դա նաև փոքր ներդրում է տեղի բնակչությանը մի փոքր եկամուտով ապահովելու գործում:

Աննա Գզիրյան

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33