Աշխարհ

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՉԻՆԱՑԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԻ ԵՎ ԲԻԼ ԳԵՅԹՍԻ  ՕՐԻՆԱԿԻՆ
07/09/2010 17:09
Կիսվել

ՉԻՆԱՑԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԻ ԵՎ ԲԻԼ ԳԵՅԹՍԻ ՕՐԻՆԱԿԻՆ

Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը մտադիր է մահից հետո իր ամբողջ կարողությունը նվիրաբերել բարեգործական նպատակներով: Թափոնների վերանշակմամբ զբաղվող Jiangsu Huangpu Renewable Resources Utilization չինական խոշորագույն ընկերության ղեկավար Չեն Գուանբյան մտադիր է կարիքավորներին նվիրաբերել 5 մլրդ յուան (735 մլն դոլար): Գործարարն իր ընկերության կայքում տեղադրված բաց նամակում դիմել է ԱՄՆ հայտնի ներդրող և միլիարդատեր Ուորեն Բաֆեթին և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին և խոստացել, որ կմիանա վերջիններիս նախաձեռնությանը և իր կարողությունը կտրամադրի տարբեր բարեգործական հիմնադրամների: Այսպիսով, Չեն Գուանբյան դարձել է առաջին միլիոնատերը Չինաստանում, ով դրական է արձագանքում ամերիկացի հայտնի միլիոնատերերի կոչին:

Հիշեցնենք, որ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը և ամերիկացի հայտնի ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը դիմել էին աշխարհի հարուստ մարդկանց` կոչ անելով վերջիններս իրենց կարողության գոնե կեսը ծախսել բարեգործական նպատակներով և իրենց կուտակած հարստության մի մասը նվիրաբերել բազում խնդիրների առջև հայտնված և օգնության կարիք ունեցող մարդկանց:

Աշխարհի հարուստներին ուղղված իր խոսքում Ուորեն Բաֆեթը նշել է, որ շատ ուրախ է դեռևս 2006 թվականին ընդունած իր այն որոշման համար, երբ առանց որևէ կասկածի իր կարողության 99%-ը (շուրջ 50 մլրդ դոլար) փոխանցեց Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամին: Ամերիկացի հայտնի ներդրողը դիմել է խնդրանքով  բոլոր այն մարդկանց, ում կարողությունը գնահատում է միլիարդ դոլարներով, հետևել իր օրինակին: Ուորեն Բաֆեթը իր Berkshire Hathawaу ներդրումային հոլդինգի արժեթղթերի դիմաց ստացվող ողջ եկամուտը ծախսում է բարեգործական նպատակներով:

Ուորեն Բաֆեթի կարողությունը գնահատվում է 47 մլրդ դոլար, իսկ նրա գաղափարակից Բիլ Գեյթսի կարողությունը` 53 մլրդ դոլար: Ամերիկյան Forbes ամսագրի` աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում հայտնի գործարարները զբաղեցում են համապատասխանաբար երրորդ և երկրորդ հորիզոնականները:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12