Տնտեսական

USD BUY - 383.00-0.50 USD SELL - 386.00+1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00+0.00
OIL:  BRENT - 70.36+2.10 WTI - 68.75+2.81
COMEX:  GOLD - 3370.30+0.76 SILVER - 39.08+3.41
COMEX:  PLATINUM - 1472.60+3.98
LME:  ALUMINIUM - 2607.50+0.42 COPPER - 9700.50+0.73
LME:  NICKEL - 15290.00+2.08 TIN - 33559.00+0.83
LME:  LEAD - 2044.00-0.58 ZINC - 2777.00+1.26
FOREX:  USD/JPY - 147.4+0.28 EUR/GBP - 1.1689+0.09
FOREX:  EUR/USD - 1.1689+0.09 GBP/USD - 1.3499-0.44
STOCKS RUS:  RTSI - 1068.61-3.29
STOCKS US: DOW JONES - 44371.51-0.63 NASDAQ - 20585.53-0.22
STOCKS US: S&P 500 - 6259.75-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39569.68-0.19 TOPIX - 2823.24+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24139.57+0.46 SSEC - 3510.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8941.12-0.38 CAC40 - 7829.29-0.92
STOCKS EUR:  DAX - 24255.31-0.82
11/07/2025  CBA:  USD - 383.91+0.17 GBP - 519.24-2.57
11/07/2025  CBA:  EURO - 448.91-1.14
11/07/2025  CBA:  GOLD - 40887+171 SILVER - 454.35+2.92
ՊԱՐԶԵՑՎՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
16/09/2010 14:30
Կիսվել

ՊԱՐԶԵՑՎՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Այսօր` սեպտեմբերի 16-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։ Դրանցով առաջարկվում է ընկերության հիմնադրման նպատակով այցելություն միայն մեկ կառույց, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնում բոլոր ընթացակարգերը` համագործակցելով պետռեգիստրի, հարկային մարմինների, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների հետ։
 
Առաջարկվում է նաև վերացնել անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման պահանջը, դրա փոխարեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձինք հաշվառվում են գրանցող մարմնի կողմից։ Ակնկալվում է, որ իրավական ակտի ընդունմամբ առավել արդյունավետ կդառնա ընկերությունների հիմնադրման ընթացակարգը, մասնավորապես ֆիրմային անվան տրամադրումը, պետական գրանցումը, հաշվառումը և այլն։ Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։
 
Կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը վարչապետ Տիգրան Սարգսյանը անվանել է 2010թ. կարևորագույն բարեփոխումներից մեկը:
AMP
11/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.91
+0.17
Եվրո (EUR)
448.91
-1.14
Ռուբլի (RUR)
4.9257
-0.0042
Լարի (GEL)
141.39
+0.14
40887
+171
Արծաթ
454.35
+2.92