
ԽԱՆՏԻ ՄԱՆՍԻՅՍԿ 2010. ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ (ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ). ՀԱՅԱՍՏԱՆ – ԿՈՍՏԱ-ՌԻԿԱ 3-1
Ռուսաստանի Դաշնության Խանտի Մանսիյսկ քաղաքում այսօր մեկնարկած շախմատային օլիմպիադայի առաջին մրցափուլում օլիմպիական չեմպիոն Հայաստանի հավաքականը, 3-1 հաշվով, վստահ հաղթանակ տարավ Կոստա-Ռիկայի հավաքականի նկատմամբ: Սևերով խաղացող Վլադիմիր Հակոբյանը և Արման Փաշիկյանը իրենց մրցախաղերը ոչ-ոքի ավարտեցին, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Ավետիք Գրիգորյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակեր տարան:
Նշենք, որ մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը առաջին մրցափուլին չէր մասնակցում: