23/09/2010 15:40
Ի՞ՆՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ «ՍՓՅՈՒՌԻ» ՕԳՏՎՈՂՆԵՐԸ
«ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնի հեռախոսային տեղեկատուն յուրաքանչյուր օր սպասարկում է ավելի քան 5000 զանգ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնից`զանգերը վերաբերում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կազմակերպություններին, նրանց կողմից առաջարկած ապրանքներին և ծառայություններին: Զանգահարողների 60%-ը կազմակերպություններ են փնտրում անվանումով, 30%-ը գործունեությամբ, ապրանքով, ծառայությամբ, իսկ 10%-ը՝ այլ պարամետրերով:
«ՍՓՅՈՒՌ»-ի ներկայացրած տվյալների համաձայն`2010 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում «ՍՓՅՈՒՌԻ» հեռախոսային տեղեկատուով 50 առավել շատ հարցվող ապրանքների և ծառայությունների առաջին հորիզոնականում են հայտնվել հարցումները ավիատոմսերի վաճառքի/ամրագրման մասին (հարցումների քանակը` 4613),տեղեկատվություն միջքաղաքային կոդերի մասին՝ հեռախոսով (հարցումների քանակը` 4392), Հայաստանում աշխատանքի տեղավորման մասին (հարցումների քանակը` 2862): Դեղատների մասին հարցումները հայտնվել են 4-րդ հորիզոնականում (հարցումների քանակը` 2775), համակարգիչների մասին հարցումները 5-րդ հորիզոնականում են (հարցումների քանակը` 1303), իսկ բանկերի մասին հարցումները` 6-րդ (հարցումների քանակը` 1267):
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
