Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Հայաստանն ամենաշատն արտահանել է հանքահումքային արտադրանք, ներմուծել մեքենաներ, սարքավորումներ
10/02/2021 12:23
Կիսվել

Հայաստանն ամենաշատն արտահանել է հանքահումքային արտադրանք, ներմուծել մեքենաներ, սարքավորումներ

Հայաստանի արտահանման ծավալներում 2020-ին ամենամեծ բաժինն ունեցել է հանքահումքային արտադրանքը, իսկ ներմուծման ծավալներում՝  մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Հայաստանը 2020-ի հունվար-դեկտեմբերին արտահանել է 2մլրդ 544 մլն 482.7 հազար դոլարի ապրանք՝ 2019-ի 2 մլրդ 648 մլն 582.8 հազար դոլարի համեմատ: Այսպիսով արտահանման ծավալը 2020-ին նվազել է 3.9 տոկոսով:

2020-ին արտահանման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում հանքահումքային արտադրանքին: 2020-ի հունվար-դեկտեմբերին արտահանվել է 828 մլն 075.4 հազար դոլարի հանքահումքային արտադրանք, ինչը 2019-ի նույն ժամանակի համեմատ ավելի է 11.5 տոկոսով: Թեև պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը 2020-ին 2019-ի համեմատ նվազել է 12.8 տոկոսով, սակայն ընդհանուր արտահանման ծավալում այն երկրորդն է: 2020-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանից արտահանվել է 559 մլն 921.9 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանք: Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանման ծավալը 2020-ին կազմել է 365 մլն 949.8 հազար դոլար, թեև դա 2019-ի համեմատ պակաս է 11.8 տոկոսով:

2019-ի համեմատ 2020-ին էապես՝ 50.9 տոկոսով նվազել է վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանումը: Մեծապես՝ 52.7 տոկոսով աճել է կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքների արտահանումը՝ կազմելով 78 մլն 413.1 հազար դոլար: Իսկ տարբեր արդյունաբերական ապրանքների արտահանումը 2020-ին 2019-ի համեմատ ավելացել է 41.7 տոկոսով:

2020-ին Հայաստանն ամենաշատ արտահանում իրականացրել է դեպի Ռուսաստան՝ 675 մլն 993.8 հազար դոլարի, թեև դա 2019-ի համեմատ նվազել է 9 տոկոսով: Ըստ արտահանման ծավալների՝ երկրորդ տեղում  Շվեյցարիան է՝ 467 մլն 302.9 հազար դոլար: Ընդ որում դա 2019-ի համեմատ աճել է 2.1 տոկոսով: Ըստ արտահանման ծավալի երրորդ տեղում Չինաստանն է: Հայաստանից Չինաստան արտահանումը 2020-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 290 մլն 039.9 հազար դոլար: Ընդ որում Հայաստանից Չինաստան արտահանման ծավալը 2019-ին աճել է 49.7 տոկոսով:

Էապես աճել է Հայաստանից դեպի Սլովակիա արտահանմանը ծավալը՝ շուրջ 20.8 անգամ: Դեպի Կորեա արտահանումը 2020-ին աճել է 77.2 տոկոսով, իսկ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը՝ 67 տոկոսով:

Հայաստանը 2020-ին իրականացրել է 4 մլրդ 559 մլն 392.8 հազար դոլարի ներմուծում: Ամենաշատ ներմուծում Հայաստանն  արել է Ռուսաստանից:

Ներմուծման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում մեքենաներին, սարքավորումներին և մեխանիզմներին՝ 873 մլն 879.4 հազար դոլարի: Երկրորդ տեղում հանքահումքային արտադրանքն է՝  744 մլն 957.7 հազար դոլարի: Քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի ներմուծումը եղել է 414 մլն 539.4 հազար դոլարի:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37