Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է «ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ» ՀԵՏ
29/09/2010 21:06
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է «ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ» ՀԵՏ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին խորհրդի նորընտիր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ։ 

Շնորհավորելով խորհրդի նորակազմ ղեկավարությանը և կարևորելով խորհրդի վաղաժամ կյանքից հեռացած նախագահի գործի շարունակականության ապահովումը` վարչապետը մասնավորապես, նշել է. «Մեր համագործակցությունը «Ֆերմերների ազգային միավորման» հետ արդեն ավանդական է դարձել։ Դրա իմաստն այն է, որ ի դեմս «Ֆերմերների ազգային միավորման»` կառավարությունն ունենա գործընկեր, որի միջոցով մենք կկարողանանք ավելի արդյունավետ իրականացնել գյուղատնտեսական քաղաքականությունը։ Հասկանալի է, որ մեզ անհրաժեշտ է ուղղակի կապ ֆերմերների հետ, որպեսզի ստանանք ազդակներ` ինչպիսին է իրական իրավիճակը գյուղում, որոնք են այն առաջնահերթ խնդիրները, որոնք մտահոգում են գյուղացիներին այսօր։ Բնականաբար, պետք է կարողանանք մեր ծրագրերը ձեզ համար դարձնել ընդունելի, հասկանալի և մատչելի։ Այդ երկխոսության շնորհիվ ավելի հեշտ կլինի մեր ծրագրի արդյունավետության բարձրացումը»։ 

Ռոզա Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և ներկայացրել խորհրդի` 2010 թ. օգոստոսի 31-ին կայացած նախագահության նիստում հաստատված յոթ հանձնաժողովների կազմը, որոնք զբաղվելու են ագրարային քաղաքականության և օրենսդրության, ագրարային կրթություն-գիտություն-արտադրություն կապերի ապահովման, անասնապահության տոհմային գործի կազմակերպման, գյուղատնտեսական մշակաբույսերի, սերմնաբուծության և սելեկցիայի, բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության, գյուղատնտեսության մեքենայացման և նոր տեխնոլոգիաների ներդրման ու պետության և այլ տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցության ապահովման հարցերով։ Վերոնշյալ հանձնաժողովների համակարգողներն արծարծել են ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր և ներկայացրել դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկությունները։ 

Ամփոփելով քննարկման արդյունքները` Տիգրան Սարգսյանը ՖԱՄ-ի խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թթ. կայուն զարգացման ռազմավարության ծրագրի վրա` ընդգծելով այն նրանց առաջարկություններով լրացնելու կառավարության պատրաստակամությունը։ Նա նաև կարևորել է խորհրդի հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի մշակումն ու ներկայացումը` նպատակաուղղված գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2