01/03/2021 14:34
Ազգ-Բանակ-Հաղթանակ. Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն այսօր տեղի կունենա 18:00-ին Բաղրամյան պողոտայում
Այսօր՝ 18։00-ին, Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը՝ «Ազգ-Բանակ-Հաղթանակ» կարգախոսի ներքո:
«Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը, Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել մարտի 1-ի հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։
Այս հանրահավաքին կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից։
Այս իշխանության հեռացումն անխուսափելի է:
Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
20/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.87
-0.34
Եվրո (EUR)
426.69
-1.21
Ռուբլի (RUR)
5.1458
-0.0083
Լարի (GEL)
137.57
-0.13
Արծաթ
899.35
+2.84
11:14 21/05/26
10:50 21/05/26
10:30 21/05/26
16:13 20/05/26
