Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՒ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ
01/10/2010 10:40
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՒ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արագածոտնի եւ Արարատի մարզերում: 

Արագածոտնի մարզում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող “Գոլդեն Գրեյփ Արմաս” ՍՊԸ-ի կատարած աշխատանքներին, ընկերության տեխնիկական հնարավորություններին ու հետագա ներդրումային ծրագրերին, որոնցից մեկին` գինու-կոնյակի գործարանի կառուցմանը սկիզբ է դրվել այսօր: Նախագահ Սարգսյանը մասնակցել է գործարանի հիմնարկեքի արարողությանը` հաջողություններ մաղթելով ընկերությանը` այդ եւ հետագա բոլոր ծրագրերի իրականացման գործում, որոնք ուղղված են հայրենական արտադրության խթանմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Նշվել է, որ գործարանի առաջին հերթափոխի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2011թ.: 

Հանրապետության ղեկավարին շրջայցի ընթացքում ներկայացվել է, որ Արագածոտնի Կոշ համայնքի 200 եւ Սասունիկ համայնքի 20 հեկտար անմշակ տարածքների վրա “Գոլդեն Գրեյփ Արմաս” ընկերությունը զգալի ներդրումներ է կատարել` տարածքը քարերից մաքրելու, բարեկարգելու եւ գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելու, ինչպես նաեւ այգիներ հիմնելու, տեխնիկա ձեռք բերելու, ենթակառուցվածքներ, ճանապարհներ ստեղծելու ուղղությամբ: Տարածքն ունի բարձրակարգ ոռոգման ջրային ցանց եւ էլեկտրաֆիկացված է: 

Ընկերության ղեկավարության հավաստմամբ, լուծված է նաեւ արտադրանքի իրացման շուկայի խնդիրը. ստացված արտադրանքը, արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առաքվելու է ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Ուկրաինա եւ այլ երկրներ: Նախատեսվում է նաեւ տարածքում կառուցել դեգուստացիոն սրահներ եւ զարգացնել ագրոտուրիզմը`կազմակերպելով զբոսաշրջիկների այց այգիներ, գինու, կոնյակի արտադրամասեր եւ, նորաստեղծ դեգուստացիայի սրահներ, որտեղ ներկայացվելու է “Գոլդեն Գրեյփ Արմաս”-ի արտադրանքը: Աշխարհում օրգանապես մաքուր մթերքների նկատմամբ աճող պահանջարկից ելնելով` նախատեսվում է արտադրել քիմիազերծ, անարատ մթերք եւ խմիչք: 

Արարատի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է հիմնանորոգված եւ նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած “Արարատի բժշկական կենտրոն” ՓԲԸ, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են մարզային այդ առողջապահական հաստատությունում իրականացված աշխատանքն ու բնակչությանն առողջապահական ծառայություններ մատուցելու համար ստեղծված արդի պայմանները: Նշվել է, որ Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում “Արարատի բժշկական կենտրոն”-ը, հիմնանորոգման արդյունքում, այսօր ունի ժամանակակից կահավորմամբ վիրասրահներ, անհետաձգելի և ինտենսիվ բուժման հիվանդասենյակներ, բազմաբնույթ ախտորոշիչ ծառայություններ, ինչպես նաև մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորություն: 

Նախագահ Սերժ Սարգսյանը Արարատի մարզում այցելել է նաեւ Ավշարի գինու գործարան, որն ավելացրել է իր արտադրական հզորությունները, կառուցել նոր արտադրամասեր եւ ներդրել նոր տեխնոլոգիաներ: Հանրապետության ղեկավարը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրության պայմաններին, ինչպես նաեւ ներկա է գտնվել խաղողի մթերման գործընթացին, զրուցել գյուղացիների հետ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2