Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ  27.9%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՆ,  32.1%-Ը` ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ
05/10/2010 11:53
Կիսվել

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ 27.9%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՆ, 32.1%-Ը` ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված և հավաքագրված օպերատիվ տվյալների, ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2010թ. հունվար-օգոստոսին, ընթացիկ գներով, կազմել է 1122.9 մլրդ. դրամ կամ 2958.7 մլն. ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը` 227.4 մլրդ. դրամ կամ 598.1 մլն. դոլար և ներմուծումը` 895.5 մլրդ. դրամ կամ 2360.6 մլն. դոլար: Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է 668.1 մլրդ. դրամով (1762.5 մլն. դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնությամբ ստացված բեռների` 656.5 մլրդ. դրամով (1731.9 մլն. դոլարով):
 
Նշենք նաև, որ այս տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով  ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 25.3%-ով, ընդ որում միայն ԱՊՀ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը տարեկան կտրվածքով աճել է 19.7%-ով և կազմել 826205.3 հազար դրամ, իսկ ԵՄ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 949456.3 հազար դրամ` նախորդ տարվա համեմատությամբ աճելով 31.2%-ով:
 
ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 27.9%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին,  32.1%-ը` ԵՄ երկրներին:
AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2