Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել Ադրբեջանի իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին
15/03/2021 13:48
Կիսվել

ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել Ադրբեջանի իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ COVID-19-ի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ զինված հարձակումներով: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի այս արտահերթ զեկույցը կոնկրետ օրինակներով ու մասնագիտական վերլուծությամբ ցույց է տալիս «Ադրբեջանի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունները  COVID-19-ի մարդածին աղետի համատեքստում»:

Արտահերթ զեկույցում նշվում է, որ չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի հայտարարություններին, որ COVID-19-ի պայմաններում պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր իրավիճակներում ռազմական գործողությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի նախաձեռնումը վտանգել է Արցախի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը՝ դիտավորյալ պատճառելով մահեր և տառապանքներ: Այն զգալիորեն նպաստել է նաեւ Հայաստանում մահվան թվերի աճին:

«Այս ամենն իրականացվել է մահացու վիրուսի արագ տարածումն արագացնելու և առողջապահական համակարգի վերջնական փլուզմանը հասնելու միջոցով: Այսպիսով, մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում COVID-19-ի համավարակի 49400 դեպք է գրանցվել, մինչդեռ պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը այս թիվը հասել է 59287:

Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշներին, ապա նախապատերազմյան յոթ ամիսների ընթացքում արձանագրվել է 951 մահվան դեպք, մինչդեռ պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի:

Արձանագրած այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են Մարդու իրավունքների պաշտպանի պնդումները, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն պատերազմական հանցագործությունների համար, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ։
Զեկույցն ուղարկվելու է միջազգային համապատասխան կառույցներին, ՀՀ պետական մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ արտահերթ զեկույցն այստեղ: 

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88