06/10/2010 11:45
ՋՈՐՋ ՍՈՐՈՍ – ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԻԱԿ ՄԵՂԱՎՈՐՆ Է
Ամերիկացի հայտնի ներդրող Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Գերմանիայի զսպող տնտեսական քաղաքականությունը կարող է հանգեցնել դեֆլյացիոն երևույթների ամբողջ Եվրամիության տարածքում: Ինչպես Կոլումբյան համալսարանում ունեցած իր ելույթում նշել է ամերիկացի միլիարդատերը` Եվրագոտու անդամ երկրներում նկատվող գնանկումային գործընթացների «միակ մեղավորը» Գերմանիան է: Այս երկրի կառավարության վարած զսպող քաղաքականությունը կարող է խիստ ծանր տնտեսական իրավիճակ ստեղծել ամբողջ Եվրոպայում:
Ինչպես պարզաբանել է Սորոսը` գերմանական կառավարությունն այսօր վարում է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն` միևնույն ժամանակ կրճատելով ներմուծումը և միջոցառումներ ձեռնարկելով երկրում գործազրկության կրճատման ուղղությամբ: Այս ամենը, տնտեսագետի գնահատմամբ, դրական նշանակություն կարող է ունենալ Գերմանիայի տնտեսության համար, սակայն Եվրագոտու համար այն վտանգավոր է: Գերմանիայի կառավարությունն իր քաղաքականությամբ կարող է հանգեցնել Եվրագոտու ընդհանուր տնտեսական հավասարակշռության խախտման:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
