Ֆինանսական

USD BUY - 364.50+0.50 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 61434.19-1.49 TOPIX - 3974.03+0.26
STOCKS CHINA:  HANG SENG - 25807.92+1.96 SSEC - 3828.47+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
29/07/2026  CBA:  USD - 366.2-0.34 GBP - 486.75-0.02
29/07/2026  CBA:  EURO - 416.96+0.57
29/07/2026  CBA:  GOLD - 47356-666 SILVER - 673.1-22.6
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է ավտովարկավորման հնարավորությունները KIA MOTORS ավտոսրահի հետ համատեղ
24/03/2021 17:32
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է ավտովարկավորման հնարավորությունները KIA MOTORS ավտոսրահի հետ համատեղ

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր գործընկերների շրջանակը և զարգացնել ավտովարկավորման հնարավորությունները՝ հաճախորդներին ներկայացնելով ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռք բերման  գրավիչ առաջարկներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և KIA MOTORS ավտոսրահը համատեղ մեկնարկում  են ավտովարկավորման նոր ծրագիր՝ հաճախորդներին առաջարկելով KIA ավտոմեքենաների լայն ընտրանի` շահավետ պայմաններով:

KIA MOTORS ընկերությունը հանդիսանում է KIA  մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է KIA մակնիշի  ավտոմեքենաների, պահեստամասերի և ներմուծված ավտոմեքենաների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկմամբ: Ունենալով մեծ փորձ մեքենաների վաճառքի և սպասարկման բնագավառում՝ KIA MOTORS ընկերության առաջնային սկզբունքն է անհատական մոտեցումը՝ ելնելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջներից և ցանկություններից:

KIA MOTORS-ի հետ ՎՏԲ-Հայաստան Բանկի համատեղ ավտովարկավորման ծրագրի շրջանակներում վարկավորման գործընթացն առավելագույնս պարզեցված է և հարմար: Հաճախորդները կարող են ավտովարկը ձևակերպել անմիջապես ավտոսրահում՝ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է մի քանի ժամվա ընթացքում: Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է ավտոսրահ հաճախորդի ընդամենը մեկ այցի ընթացքում՝ անմիջապես ավտոսրահի և հաճախորդի միջև, որից հետո հաճախորդը կարող է անմիջապես ավտոսրահից վերցնել իր ավտոմեքենան՝ առանց վարկի տրամադրմանը սպասելու:

Ավտովարկը տրամադրվում է հետևյալ հիմնական պայմաններով.

  • վարկի գումար` 1- 28 մլն ՀՀ դրամ,
  • տարեկան տոկոսադրույք՝ տարեկան 14.5%, ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող հաճախորդների համար գործում է 1% զեղչ (փաստացի տոկոսադրույք՝ 16% -19.9%):
  • կանխավճար – սկսած 10% -ից:

Ավտովարկավորման հայտ կարող են ներկայացնել 21-ից 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները՝ ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:

Բանկի կողմից իրականացվում է մեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն վարկի գործողության ողջ  ընթացքում ՝ առանց որևէ լրացուցիչ վճարի:

Ավտովարկավորման ծրագրի, գործող սակագների և միջնորդավճարների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կամ KIA MOTORS ավտոսրահի պաշտոնական կայքերում https://www.vtb.am/am/credits#avtovark# և https://www.kia.am/, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ KIA MOTORS ավտոսրահ, զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով, կամ KIA MOTORS ավտոսրահ (+374 11) 777-222 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

29/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.34
Եվրո (EUR)
416.96
+0.57
Ռուբլի (RUR)
4.6098
-0.0512
Լարի (GEL)
139.47
-0.13
47356
-666
Արծաթ
673.1
-22.6