11/10/2010 12:48
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 9,6%
Սեպտեմբերին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 9,6%: ԱՄՆ Աշխատանքի նախարարության վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն` օգոստոս ամսվա համեմատությամբ երկրում գործազրկության մակարդակը չի փոփոխվել, սակայն ոչ գյուղատնտեսական ոլորտներում աշխատատեղերի ընդհանուր թվաքանակը կրճատվել է շուրջ 95 հազարով:
Սեպտեմբեր ամսվա արդյունքներով գործազուրկների թվաքանակն ԱՄՆ-ում կազմել է 14,8 մլն մարդ:
ԱՄՆ-ում գործազրկության մակարդակի ամենաբարձր ցուցանիշ վերջին 26 տարիների ընթացքում գրանցվել էր անցյալ տարվա հոկտեմբերին, երբ երկրում գործազրկության մակարդակը կազմել էր 10,2%:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
